Պետք չէ նսեմացվածներին է՛լ ավելի նսեմացնել. Կարինե Հակոբյան

Հարգելի Հրաչ Մուրադյան, իհարկե, Ձեր հաղորդումների հերոսներն իրական մարդիկ են, որոնք ապրում են Հայաստանում: Նրանց, իհարկե, պետք է օգնել լուծելու իրենց խնդիրները, բայց առանց այդ ամենը շոուի վերածելու, առանց նրանց, առանց այն էլ նսեմացվածներին, է՛լ ավելի նսեմացնելու, առանց նրանց միջոցով հայության շրջանում հուսահատություն տարածելու, մանավանդ Սփյուռքում, որտեղ անհրաժեշտ է, որ հայը չամաչի իր հայ լինելու համար։ Չգիտես ինչու է <<Կիսաբաց լուսամուտները>> ցուցադրվում այնտեղ: Այդ մարդկանց, որոնք, բարեբախտաբար, շատ փոքր տոկոս են կազմում Հայաստանում, ես աղքատությունը նկատի չունեմ, այլ նրանց բարքերը, հեռուստատեսությամբ ի ցույց դնելը որևէ տեսանկյունից արդարացված չէ։ Այսօր, երբ վերացել է պետական ղեկավարության և ժողովրդի միջև անջրպետը, հեռուստատեսությանը ոչինչ չի խանգարում որպեսի ծառայի հասարակության նպատակների իրակացմանը և նպաստի ժողովրդի ճաշակի և կենսամակարդակի բարձրացմանը։ Խոսքի ազատությունը պարզ է, այն չէ, որ ով ինչ ուզի խոսի, այլ այն, որ խոսքը ուժ ունենա և իմաստ։ Եվ հեռուստատեսության անկախությունն այն չէ, որ հեռուստատեսությունը աննպատակ խարխափի ՝ կապկելով ռուսական կամ ամերիկյան այս կամ այն շոուն, այլ, որ նա նպատակ ունենա և այդ նպատակը ծառայի ժողովրդին և այդ ժողովրդի շահերը պաշտպանող պետությանը։ Ես հեռուստատեսությունը գիտեմ ներսից, դրսից և բոլոր հնարավոր կողմերից՝ քաղաքական, հասարական, գեղարվեստական և երևի դա է պատճառը, որ այն շատ եմ կարևորում նաև այսօր, երբ պետության գործիքները գնալով պակասում են: Ես չեմ թաքցնում, որ ուրախ կլինեմ, եթե հայկական հեռուստալիքներով այլևս չդիտենք այն, ինչ չենք ուզում, որ դիտեն մեր երեխաները: Այդ թվում են <<Կիսաբաց լուսամուտները>>, ինչպես նաև Հանրայինի <<Խմբագրություն>>, կարծեմ, սերիալը և էլի ուրիշ գռեհիկ բարքեր տարածող հաղորդումներ և ֆիլմեր, որոնք առանց դուռը թակելու, պատեհ և անպատեհ մտնում են մեր տուն և փորձում են ստեղծել այն աշխարհը, որտեղ մենք չենք ուզում ապրել և, որի դեմ մենք շարունակում ենք պայքարել: Այս մասին գրել է Կարինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am