Ֆրանսիացի գիտնականը վերադարձրել է «Պատվո լեգեոն»-ի շքանշանը
Ֆրանսիայի թանգարանների նախկին գլխավոր պահապան, գիտնական անտրոպոլոգ Ալեն Նիքոլյան վերադարձրել է «Պատվո լեգեոն»-ի շքանշանը ի նշան բողոքի առ այն, որ նույն շքանշանով պարգևատրվել է նաև Սաուդյան Արաբիայի արքայազնը, գրում է La Liberation-ը: Գիտնականն իր որոշման վերաբերյալ բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: «Ես տեղեկացա, որ դուք շքանշան եք հանձնել Սաուդյան Արաբիայի արքայազնին: Որպես 2002-ին նախագահ Ժակ Շիրակի կողմից նույն շքանշանով պարգևատրված անձ՝ համարում եմ ձեր՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի այդ քայլը անձնական և հանրային վիրավորանք»,- գրել է գիտնականը: Ալեն Նիքոլյան հյատարարել է, որ չի ցանկանում գտնվել նույն ցուցակում այն մարդկանց հետ, որոնք չեն կիսում Ֆրանսիայի մարդկային և ժողովրդավարական արժեքները:
