Անսեր, անհանդուրժող եւ փոքրոգի

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր չի մասնակցել Սարդարապատում առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է տարածել այս կապակցությամբ․ «Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։ Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»,- հայտարարել է նա։ Իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնովն էլ հստակեցրել է, որ Ազգային ժողովից ընդամենը 13 պատգամավոր են հրավիրել, անուն-ազգանունները գրված. 4 հոգի՝ «Ելք» խմբակցությունից, 3 հոգի՝ Դաշնակցությունից, 3 հոգի՝ «Ծառուկյան» խմբակցությունից, իսկ 58 հոգանոց Հանրապետական խմբակցությունից հրավիրել են Արա Բաբլոյանին, այն էլ ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, Վահրամ Բաղդասարյանին ու Ֆելիքս Ցոլակյանին: ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ինքը Հայաստանի անկախ պետականությանն 26 տարվա ընթացքում չի հիշում մի դեպք, երբ Ազգային ժողովի փոխնախագահները հրավիրված չէին: Կառավարությունից դեռեւս պարզաբանում չեն ներկայացրել՝ սա ընդամենը իրենց անփորձության հետեւա՞նքն է, թե հատուկ մտածված կերպով են Բաբլոյանին ի պաշտոնե զրկել պատվո հարթակին կանգնելու իրավունքից։ Սակայն ավելի հավանական է, որ սա առավել քաղաքական քայլ է ուղղված խորհրդարանական մեծամասնությանը։ Հասկանալի է, որ նման վերաբերմունքի պայմաններում Բաբլոյանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան մերժել հրավերը։ Թավշյա հեղափոխության սկզբունքներից մեկն էր բացառիկ հարգանքը օրենքի, քաղաքական և պետական ինստիտուտների հանդեպ։ Այդ պարագայում խորհրդարանական մեծամասնությանը, առհասարակ օրենսդիր իշխանության նկատմամբ այսպիսի վերաբերմունքը ըստ էության հստակ պլանավորած քայլ է։ Արարքն ամոթալի է, ճղճիմ, փոքրոգի, անձնական ամբիցիաները վեր են դասվել պետական շահից: Մինչդեռ խորհրդարանից բացի պետք է հրավիրվեին նաև ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահները։ ՀՀ բոլոր ժամանակների իշխանություններն անկախ հասարակության տարբեր մոտեցումներից, անկախ մեր ցանկություններից ու քաղաքական գնահատականներից, փաստ են, նրանց գոյությունն արդեն իսկ ամրագրված է մեր պատմության էջերում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, օտարում է այսօրվա օրենսդիր իշխանությանը հասարակությունից, սակայն օտարման մանդատ ունի միայն ՀՀ քաղաքացին։ Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am