Ռուսաստանը կարող է Իրանին հատկացնել 2.5 միլիարդ դոլարի վարկ
Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է ենթակառուցվածքների նախագծերի համար Իրանին հատկացնել 2.5 միլիարդ դոլարի վարկ, սակայն վարկի գումարի ու պայմանների մասին վերջնական որոշումը դեռ համաձայնեցվում է։ Այդ մասին ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզիի հետ հանդիպման արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը. «Պրոֆիլային ընկերությունները հաստատեցին, որ մոտակա օրերին կարող են ստորագրել ջերմաէլեկտրակայանի կառուցման ու երկաթուղու էլեկտրաֆիկացման մասին պայմանագրեր։ Սպասենք վերջնական արժեքին ու պայմաններին։ Ներկայումս խոսքն ընդհանուր առմամբ այդ երկու նախագծերի համար 2.5 միլիարդ դոլարի վարկի մասին է»։
