«Շիրակ» ՖԱ-ի ղեկավարությունը ընտրել է ճնշումների, սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Գյումրիի «Շիրակին»: Օրեր առաջ «Շիրակի» երկրպագուները փակել էին Գյումրի-Երեւան ճանապարհը՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: «Հաշվի առնելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ չհանդարտվող կրքերը, հատկապես՝ կապված իբրեւ թե ՀՖՖ-ի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել այն չոր փաստերի վրա, որոնք օբյեկտիվ ընթերցողին հնարավորություն կտան հստակ պատկերացում կազմել «Շիրակ» ՖԱ-ի կողմից ձեռնարկած դատական պաշտպանության եւ դրա արդյունքում նույն օրը՝ 17.05.2018թ.-ին, միևնույն դատարանի կայացված երկու որոշումների վերաբերյալ։ Մամուլում անընդհատ շրջանառվում է 17.05.2018թ.-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահող դատավոր Ռ.Վարդազարյան/ կողմից կայացված որոշումը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը բավարարելու մասին և արգելելու ՀՖՖ-ին նվազեցնել Շիրակի միավորները, որն էլ իբրեւ թե չի կատարվել ՀՖՖ-ի կողմից։ ՀՖՖ-ն մինչ օրս զերծ է մնացել այդ որոշման վերաբերյալ որեւէ գնահատական տալուց, սակայն այդ հարցի շուրջ անհարկի շահարկումները մեկընդմիշտ բացառելու նպատակով հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի վրա։ Նախ, նշված որոշումը կայացնելիս դատարանը ղեկավարվել էր «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով, որն էլ հստակ սահմանում է, թե որոնք են առեւտրային բնույթի հարաբերությունները: Եվ ակնհայտ է, որ ՀՖՖ եւ «Շիրակ ՖԱ» ՀԿ միջեւ եղած հարաբերությունները իրենց բնույթով որեւէ հեռավոր աղերս անգամ չունեն «Առեւտային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունների հետ եւ հետեւապես այդ օրենքն այս հարաբերությունների նպատմամբ կիրառելի համարվել չէր կարող։ Եվ, եթե մի պահ պատկերացնենք թե ինչ կլինի ֆուտբոլի կամ այլ մարզաձեւերի հետ, եթե մեր դատական ատյանները որոշեն միջամտել սպորտային վեճերին, օրինակ՝ խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած մարզիկի մի քանի խաղով որակազրկման կամ այլ սպորտային պատճամիջոցերի կիրառմանը, ապա ավելի անհեթեթ եւ միաժամանակ ավելի վտանգավոր իրավիճակ պատկերացնելն անհնար կլինի: Եվ հենց դա է պատճառը, որ սպորտին վերաբերվող բոլոր վեճերը ենթակա են լուծման բացառապես սպորտային արբիտրաժային դատարանների կողմից։ Իսկ, քանի որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս արբիտրաժային լուծում չի սահմանել սպորտային վեճերի համար՝ ՀՖՖ-ն հարկադրված է եղել ճանաչել Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը: Անգամ նման պայմաններում, ինչպես արդեն նախկինում հայտնել ենք, դատարանի նշված որոշման չկատարման մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն ՀՖՖ-ին տրամադրվել է 18.05.2018թ.-ին երեկոյան, եւ այն բանից հետո միայն, երբ ՀՖՖ կողմից, ի կատարումն ՀՖՖ Կարգապահական եւ Բողոքարկման կոմիտեների որոշումների «Շիրակ» ՖԱ ՀԿ միավորներն արդեն նվազեցված են եղել։ Առավել ուշագրավ է, որ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն եւ Արարատ Հարությունյանը, գործելով համատեղ եւ հանդես գալով որպես համահայցվորներ, դեռեւս 07.05.2018 թ.-ին նույն դատարանին ներկայացրել էին հայցադիմում ընդդեմ ՀՖՖ-ի՝ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, հավանաբար նպատակ հետապնդելով դրա շրջանակներում հայցի ապահովում ստանալու դատարանից։ Այս դեպքում սակայն դատարանը /նախագահող դատավոր Ա.Պետրոսյան/, իրականացնելով գործի բազմակողմանի ուսումնասիրություն, հղում կատարելով ինչպես «Շիրակ» ՖԱ ՀԿ-ի, այնպես էլ ՀՖՖ կանոնադրություններին, իրավացիորեն եզրակացրել էր, որ ներկայացված հարցը դատարանում քննության ենթակա չէ եւ 17.05.2018 թ.-ին որոշում էր կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։ Նման պայմաններում առանձնակի ուշադրություն է գրավում այն փաստը, թե ինչ օպերատիվությամբ է գործել «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն, որը, հավանաբար արդեն տեղյակ լինելով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, 17.05.2018 թ.-ին հասցրել է վերը նշված միջնորդությունը մուտք անել դատարան։ Նույնքան ուշադրության է արժանի դատավոր Ռ. Վարդազարյանի օպերատիվությունը, ով հասցրել է հենց նույն օրն ուսումնասիրել ոչ ստանդարտ, իր բնույթով շատ սպեցիֆիկ խնդիրը և որոշում կայացնել: Այսպիսով, ակնհայտ է որ «Շիրակ» ՖԱ ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները խախտելու քաղաքականությանը՝ Սպորտային Արբիտրաժային Դատարանին բողոք ներկայացնելու փոխարեն, ամեն գնով փորձել է գործի քննությանը ներգրավել ներպետական դատարաններին: Ակնհայտ է նաեւ այն, որ «Շիրակ» ՖԱ ղեկավարության կողմից մեդիա դաշտում և փողոցներում ՀՖՖ-ի դեմ ձեռնարկված իսկական սադրանքները նպատակ ունեն ամեն գնով շեղել հանրության ուշադրությունը իրականությունից, ամեն գնով մոռացության մատնել կարգապահական պատժամիջոցի համար հիմք հանդիսացած փաստերը, որն է՝ «Շիրակ» ՖԱ պաշտոնյայի կողմից հակառակորդ թիմի ֆուտբոլիստին գումարի վճարումը և լրացուցիչ գումարի խոստումը՝ օգնելու իրենց հաղթանակի հասնելու համար: Եվ միայն սա է պատճառը, որ այժմ «Շիրակ» ՖԱ-ի ղեկավարությունը, քաջ գիտակցելով, որ չկա իրենց արդարացնող որևէ լուծում իրավական հարթությունում՝ ընտրել է ճնշումների, սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը»,- ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ պայմանավորված խաղ կազմակերպելու փորձի համար «Շիրակը» զրկվել էր 12 միավորից, ինչի պատճառով չդարձավ Հայաստանի չեմպիոն:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am