Ցավալի է,որ իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել. ՀՀ նախագահ

«Երեկ ու այսօր զինվորների օրն է, իսկ այստեղ են զինվորներ, որոնք իրենց առողջությունն են տվել հայրենիքին, այստեղ կան փայլուն տղաներ, որոնք թողել են իրենց կյանքը Ռուսաստանից կամ ուրիշ երկրներից, վերադարձել են Հայաստան, կամավոր գնացել են բանակում ծառայելու: Ինչպե՞ս կարող ես այս մարդկանց մոռանալ անկախության օրվա առիթով», -  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում   լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Սա պարտականություն էր:Մտնելով այս կենտրոն՝ ուղղակի հիացում ես ապրում, աշխարհի լավագույն վերականգնողական կենտրոնների մակարդակի կենտրոն ունենք և դա ճիշտ լուծում է, որովհետև Հայաստանում այսօր խնդիր ունեցող 1500 զինվոր կա, 1500-ին չես կարող արտասահման ուղարկել: Ճիշտ է, որպեսզի մենք ունենանք ու այսօր ունենք այդ կենտրոնը», - ասաց Արմեն Սարգսյանը։   «Զարմանալի չէ, որ կենտրոնի հիմնադիրներն այստեղ աշխատավարձով չեն աշխատում։Որովհետև սա աշխատավարձի տեղ չէ, սա հոգու տեղ է, երբ որ մարդիկ գալիս են իրենց ժամանակը, եռանդը, գիտելիքը ներդնեն, օգնեն ուրիշներին:Տղաների հետ առանձին զրույցից հասկացել է՝ նրանք երջանիկ են, որ այս կենտրոնում են։Հանգստի սենյակ ունեն, որ ԱՄՆ նախագահի աշխատասենյակի որակը ունի:Այս ամենի հետ մեկտեղ, շատ մեծ խնդիր էլ կա», - ասաց Ա. Սարգսյանը։ «Հազար հինգ հարյուր հոգու մասին որ խոսում ենք, 35 հոգի կարող են գալ այստեղ մշտական ու հիսուն հոգի էլ ամբուլատոր: Այս բարի աշխատանքի ծավավը պետք է մեծանա, բայց ունենք ավելի մեծ խնդիր, տղաների խնդիրներն իրենց առողջությունը վերականգնելով չեն ավարտվում, նրանցից շատերն ունեն ընտանեկան պրոբլեմներ, տուն չունեն, ընտանիքներ ունեն, որտեղ բավարար չէ իրենց պայմանները ու ունեն սոցիալական խնդիրներ, և ամենացավալին այն է, որ իրենց կյանքը վտանգի դրած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել», - ասաց Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ պետք է գտնել սիստեմատիկ լուծում։ «Ֆինանսական օգնության հոգեբանությունը մենք պետք է մի կողմ դնենք, չի կարելի ամեն ինչ օգնությամբ անել: Այս տղաներին պետք է այնպես անել, որ իրենց թոշակն արժանի լինի իրենց նվիրումին», - ասաց ՀՀ նախագահը։ Նա ընդգծեց, որ նման կենտրոններ պետք է նաև շրջաններում լինի։ «Որովհետև վիրավորված մարդկանց Հայաստանի հյուսիսից, հարավից, Ղարաբաղից այստեղ բերելը դժվար է, բայց, ամենակարևորը, վերականգնողական կենտրոնը պետք է լինի, առողջապահական, հոգեբանական, որովհետև այս մարդիկ մեծ տրավմա են անցել ու երրորդը՝ սոցիալական վերականգնողական: Ես շատ պարզ առաջարկություն ունեմ՝ այն երիտասարդները, որոնք այստեղ են գալիս, պետք է վերադառնան նորմալ կյանք», - շեշտեց ՀՀ նախագահը։ Նա նշեց՝ 20 տարեկան երիտասարդը եթե 80 տարի ապրի, պետք է 60 տարի օգնե՞լ։ «Ինքն իրեն պետք է օգնի, մենք լուծում պետք է գտնենք, ես վարչապետի, առողջապահության նախարարի հետ կխոսեմ այս հարցով», - ասաց Արմեն Սարգսյանը։ Հարցին՝ ինքը, որպես ՀՀ նախագահ, ինչ-որ նվեր կամ աջակցություն կցուցաբերի՞ կենտրոնին, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Իմ մտքով շատ բաներ է անցնում ու ես դա անում եմ, դուք գիտեք, որ ես ու ընտանիքս մեծ բարեգործություն ենք անում, բայց ես չեմ սիրում դրանք հայտարարել, բարեգործությունը, որ պետք է հայտարարվի՝ ես եկա, էսքան փող տվեցի, էս նվիրեցի, ինչ-որ ձևով վիրավորական է: Բարեգործության արդյունքով կարող ես ուրախությամբ կիսվել»։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am