Հասարակական գործիչները պահանջում են

Տասնյակից ավելի հասարակական գործիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որտեղ կոչ են անում լուծել Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիություն տրամադրելու հարցը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանը 1990 թ. ի վեր մշտապես բնակվում է Հայաստանում /Արցախը ներառյալ/: Այդ ընթացքում նա միայն մեկ անգամ է բացակայել՝ 1995-1997 թթ., մոտ երկու տարի ժամանակով: Ժիրայր Սէֆիլյանը Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով երեք անգամ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա դիմումները 2004 թ. մարտի 15-ին, 2006 թ. հուլիսի 18-ին եւ 2008 թ. նոյեմբերի 28-ին ապօրինի եւ անհիմն կերպով, առանց պատճառաբանությունների մերժվել են: 2009 թ. ապրիլի 28-ին նույն կերպ մերժվել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում նրա կացության իրավունքի դիմումը: «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով (հոդված 13, մաս 7) սահմանված կարգի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանը եւ բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին:Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել»: Հայրենիքին մատուցած Ժիրայր Սէֆիլյանի ծառայություններն անուրանալի են եւ հանրահայտ: Հանրահայտ է Ժիրայր Սէֆիլյանի բարենպաստ ծառայությունը նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված եւ վերը հիշատակված արժեքների պահպանության հարցում: Հանրության համար հանրահայտ է նաեւ, որ Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության եւ կացության իրավունքը մերժվել է նրա ընդդիմադիր քաղաքական գործունեության պատճառով: Վերջին օրերին ազգովին եւ աշխարհով մեկ ականատես եղանք, թե ինչպես է ամբողջ ժողովուրդը մերժում Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության իրավունքը մերժողներին: Մերժում է նաեւ այն պատճառով, որ նրանք ոտնահարել են հիշատակված արժեքները: Գործող Սահամանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ «Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու պահից ունեն Հյաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք» իսկ 4-րդ մասի համաձայն՝ «Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով»: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրության եւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի պահանջները կատարելու պարագայում Ժիրայր Սէֆիլյանը դեռեւս ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին իր առաջին դիմումը ներկայացնելիս պետք է ՀՀ քաղաքացիություն ստացած լիներ, պահանջում ենք ա) ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի 2004 թ. ներկայացրած առաջին դիմումը համարել Սահմանադրությամբ եւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգին պատշաճ կերպով համապատասխան ներկայացված, եւ այդ կարգի կոպիտ խախտմամբ մերժված, ուստի՝ իրավական ուժը պահպանած եւ իրավապատշաճ պատասխան ակնկալող փաստաթուղթ, բ) Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին նրա առաջին դիմումը ապօրինի եւ անհիմն կերպով մերժելու օրվանից՝ 2004 թ. մարտի 15-ից: Դիմողներ՝ Հասմիկ Պապյան, օպերային երգչուհի Հրանուշ Խառատյան, ազգագրագետ Լեւոն Չուգասզյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հերման Ավագյան, լուսանկարիչ Վահան Արծրունի, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Լեւոն Շիրինյան, քաղաքագետ Վարդան Հայկազյան, վերլուծաբան Ջուլետտա Առուստամյան, հեղինակ-կատարող (Արցախ) Սասուն Կոսյան, արվեստագետ (ԱՄՆ) ՀՀ քաղաքացի Հմայակ Հովհաննիսյան, Քաղաքագետների միության նախագահ Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ Վարդան Հակոբյան, դիրիժոր (ԱՄՆ), ՀՀ քաղաքացի Կարո Եղնուկյան, իրավաբան-իրավապաշտպան

դիտվել է 252 անգամ
Լրահոս
«Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am