Կարեն Կարապետյանն ու Վարդան Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի թակարդում

ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը կարծես թե կատարում է խոստումը՝ բացահայտումներ անել ապօրինի հարստացողների շարքերում: Առաջին թիրախը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմն է: Հայտնի է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր, հարցաքննության են հրավիրվել ընկերության որոշ աշխատակիցների։ Նշենք, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն զբաղվում էր ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցելով եւ մոնոպոլ դիրք էր զբաղեցնում: ՍՊԸ-ի տնօրենը Գազպրոմ-Արմենիայի նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է: ԱԱԾ-ն ըստ մամուլի՝ տեղեկություններ է ստացել, որ սույն ընկերությունը միլիոնավոր դոլարների չարաշահումներ է արել: Այն ստեղծվել է օֆշորային գոտում գրանցված Norfolk Projekt LP ընկերության կողմից, ինչպես նաեւ Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ դառնալուց հետո՝ փոխարինլով «կարգոներին: Ի դեպ, Hayeli.am-ը մի քանի օր առաջ տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո չորս օրյա դադարից հետո այս ընկերությունը լայն թափով վերսկսել է աշխատանքը;Մեզ հայտնեցին, որ այդ ընկերության միջոցով Կարապետյանի մերձավորները կարողացել են մախինացիաներ անել, Թուրքիայից օրինակ լոլիկ ներմուծել Հայաստան, էժան ապրանքի անվան տակ մաքսազերծել, ապա առանց մաքսատուրքի հանել ԵԱՏՄ շուկա: Այս կեղծ շրջանառության շնորհիվ ամեսեկան մոտավորապես 6-7 մլն դոլար շահույթ է ստացվում: Ընդ որում կան տեղեկություններ, որ Կարեն Կարապետյանի վարչապետության տարիներին ՀՆԱ-ի ցուցանիշը այդ ընկերության ապահոված շրջանառության միջոցով է ձեւավորվել: Հատկանշական է, որ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը երկու շաբաթ էր տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար: Դրանք այն «տրանսպորտային» ընկերություններն էին, որոնք ներկրումներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը եւ հանձնում դրանք ապրանքների տերերին: Դա տարիներով ձեւավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում: ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են նրա վերահսկողության տակ գործող «կարգոներ», ինչպիսին, որ վերոնշյալ ընկերությունն է, որը հայտնվեց նոր իշխանության թիրախում: Թե ինչպիսի զարգացումներ կհաջորդեն այս գործողություններին, դրանից էլ կարելի է հետեւություններ անել: Կամ սա ԱԱԾ-ի կողմից <<մասկի շոու>> էր, կամ Նիկոլ Փաշինյանը հուժկու հարվածով փորձում է սեփականատերերի հետ համագործակցության եզրեր գտնել, ասյպես ասած <<փայ>> մտնել, կամ , իսկապես, հայտարարվածի համաձայն՝ վերջ է դրվելու ապօրինությունների շղթային, կամ էլ ընկերության դեմ այս գրոհով Փաշինյանը Կարապետյաններին ուղերձ է հղում առաջիկա քաղաքական գործընթացների համատեքստում որպեսզի խույս տան ակտիվացումից: Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am