ՀՀԿ-ն կխաղարկի «քաղհալածյալի » իր կերպարը

Հանրապետականն ամեն ինչ անելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններից խուսափելու համար, ինչը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրային կետերից է: Փաշինյանը անցած շաբաթ հայտարարեց, թե ընտրություններն ամենայն հավանականությամբ կանցկացվեն այս տարվա մեջ, արդեն սկսվել են Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները, իսկ ՀՀԿ-ում չեն խուսափում բացահայտ հայտարարելու, որ իրենց օրակարգում նման հարց չկա: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: «Հիմա ի՞նչ եք կարծում, մենք պետք է ասենք՝ Ազգային ժողովն ի վիճակի չէ աշխատելու, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների՞: Ազգային ժողովում մենք ենք իշխանությունը, բայց ընդդիմություն ենք կառավարությանը: Մենք կառուցողական ընդդիմություն ենք», ասաց նա՝ նշելով, որ ընտրությունները կլինեն 2022 թվականին, հերթական ժամկետում: Բաղդասարյանը կարծում է, որ իրենք պետք է օժանդակեն կառավարությանը՝ իրականացնելու այն ծրագրերը, որոնք միտված են երկրի զարգացմանը: «Եվ այս պարագայում ես չգիտեմ՝ ինչն է դրդապատճառը, որ նրանք պետք է գնան արտահերթ ընտրությունների»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նույն օրը նույնը հայտարարեց, որ խորհրդարանը ցրելու հիմքեր չկան: Այսպիսի պնդումներ են անում ՀՀԿ-ից շատերը: Մինչդեռ Փաշինյանի կառավարությանը օդ ու ջրի պես հարկավոր են այդ ընտրություններ, այն էլ՝ որքան շուտ, այնքան լավ: Քանի հետհեխափոխական հիասթափությունը չի գեներացվել, քանի դեռ հասարակությունը չի հասցրել խորքային հիասթափություն ապրել նոր իշխանությունից, իսկ ցանկացած իշխանությունից հիասթափվելը պարադոքսալ է, Փաշինյանը պետք է կապիտալիզացնի հեղափոխական ռեսուրսը ու իշխանություն վերցնի նաեւ խորհրդարանում: Այլապես ներկա իրողության պարագայում, երբ ՀՀԿ-ն է խորհրդարանական մեծամասնությունը, ցանկացած լավ գաղափար կարող է վիժվել, եթե նրանք հավանություն չտան որեւէ օրենքի: Մյուս կողմից՝ ՀՀԿ-ում հասկանում են, որ ժամանակն իրենց օգտին է գնում եւ ամեն ինչ անելու են տապալելու արտահերթ ընտրությունները: Նրանք հասկանում են, որ հիմա ընտրությունների գնալը կնշանակի սեփական կամքով գնալ ինքնասպանության, թեպետ ունեցած ռեսուրսների, մոտ ժամանակներում արտահերթ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն լավագույն դդեպքում նվազագույն շեմ կհաղթահարի: Իսկ հիմա ՀՀԿ-ն պահում է մեծամասնությունը ԱԺ-ում եւ ՏԻՄ-ում, նրա նշանակած մարդիկ են ՍԴ-ում, Բարձրագույն դատական խորհրդում ու Գլխավոր դատախազությունում: Ժամանակն էլ կաշխատի Փաշինյանի դեմ եւ կմեծացնի հերթական ընտրություններում իրենց շանսերը: Նկատենք, որ ՀՀԿ-ում հետհեղափոխական շոկից հետո հարմարավետ տեղավորվել են ընդդիմադիր կարգավիճակում ու նկատելի է, որ օգտվելով ընդդիմադիր լինելու իրենց իրավունքից բաց չեն թողնում միջազգային հանրությանը ցուցադրելու ցանկացած ճնշում, որին ենթարկվում են ի պաշտոնե: ԱԺ արտագին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը արդեն սկսել է բարձրաձայն դժգոհելլ Հանրային հեռուստաընկերության պահվածիքց, որը խտրական մոտեցում է ցուցաբերում ու ընդդիմադիր ՀՀԿ-ականներին եթերում չի ցուցադրում, ինչպես անում էր այսօրվա իշխանության հետ, երբ ընդդիմության կարգավիճակում էին, Աշոտյանը սկսել է հավաքել «քաղաքական հետապնդվողների» դիմումները եւ կոչ է արել նմա դեպքում դիմել իրեն: Նույնիսկ օֆշորային գեներալ Միհրան Պողոսյանն է հանդես գալիս քաղհալածյալի կարգավիճակում ու քաղաքական վենդետա որակում իր օգնականի հետ կատարվածը: Օգնականին կալանավորել են հեղափոխության օրերին խմբակային անկարգությունների, ծեծի ե ուրիշի գույքը փչացնելու մեղադրանքներով: Ենթադրվում է, որ Պողոսյան հրապարակային պոռթկումից հետո այլ ՀՀԿ-ականների նկատմամբ ԱԱԾ-ի կամ իրավապահ կառույցների գործողությունները Փաշինյանի հորդորով պետք է զսպվեն, այլապես նրանք աշխարհին կներկայացնեն, թե իշխանության մի թեւը ճնշումներ է գործադրում մյուս թեւի վրա, ինչպես դա արեց Երեւանի քաղաքապետը: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am