Տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ անդրադարձ է կատարել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարողականներին, մասնավորապես հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու ուղղությամբ կատարված քայլերին: Զեկուցվել է, որ այդ նպատակով մշակվել եւ սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից եւ արդեն իսկ հյուրատնային գործունեությամբ զբաղվող մի շարք անհատ ձեռնարկատերեր օգտվում են այդ արտոնություններից: Անդրադառնալով ՓՄՁ-ների եւ խոշոր կազմակերպությունների համար տեղական տուրքերի տարանջատված չափերի սահմանման մասին հարցին, որը եւս քննարկվել էր նախորդ նիստի ընթացքում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել նախագիծ, որով հնարավորություն կտրվի տեղական ինքնակառավարման մարմիններին տեղական տուրքերի բազային դրույքաչափերի նկատմամբ գործակիցներ սահմանելիս հաշվի առնել նաեւ տվյալ առեւտրի կետի մակերեսը՝ առանց վերանայելու տուրքերի չափերը: Այնուհետեւ քննարկվել են փոքր արժեքի ապրանքների ներմուծման եւ արտահանման ընթացքում մաքսավճարների վերանայման հնարավորություններին առնչվող հարցեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին լրացուցիչ քննարկել ներկայացված առաջարկությունները՝ մոտեցումները հստակեցնելու նպատակով: Խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանին եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Մարինե Ժամկոչյանին ՓՄՁ խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք այլ հարցերի եւս:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am