Կնեսետի խոսնակը Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի քվեարկությունը հանել է օրակարգից
Հայոց ցեղասպանության ճանաչող նախագծի քվեարկության հարցը մայիսի 28-ի դրությամբ ընդգրկված չէ Իսրայելի խորհրդարանի օրակարգում: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Նշվում է, որ Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանել է օրակարգից: Նրա մամուլի քարտուղարը, պարզաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Կնեսետի խոսնակն այդ քայլին գնացել է՝ ելնելով մտավախությունից, որ պարզ չէր, թե արդյոք մեծամասնությունը կողմ կլինի նախագծի ընդունմանը:
