«Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ». Արմեն Աշոտյան
Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է եղել։ Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։ Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաև պետական ինստիտուտների վերարժեւորման և գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից և «նոր իրողությունններից»: Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ-ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը։ Ու ցավոք, դրևորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե «սիրո և համերաշխության» կոչերին։ Արմեն Աշոտյան ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
