Իմ զավակն էլ հուլիսին կզորակոչվի. Դավիթ Տոնոյան
Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է ծառայելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որդու՝ Արցախում ծառայելու մասին: «Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի՝ որտեղ կծառայի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ իր որդին 18 տարեկան է, մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի բանակ։ Նա նաև հայտարարեց, որ բոլոր պաշտոնյաների զավակներն էլ պետք է ծառայեն: Այնուհետև ասաց, որ ինքն ամրապնդելու և բարձրացնելու է բանակի մարտունակությունը, փոխելու է բանակում գոյություն ունեցող որոշակի մենթալիտետ․ «Կոռուպցիայի ռիսկերը նվազեցվելու են, եթե ոչ՝ չեզոքացվելու»։
