Դավիթ Տոնոյանն արձագանքը՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի մասին Արթուր Աղաբեկյանի քննադատությանը
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման հետ կապված Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի քննադատությունից, ընդգծեց, որ նա զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որոնցից հետո քննադատելը այնքան էլ տեղին չէ: «Ես արդեն մեկնաբանել եմ, ավելին ասել չեմ ուզում, քանի որ 10 տարի օպերատիվ վարչության պետը և գլխավոր շտաբի պետի տեղակալը, եթե գնահատում է որպես անպատրաստի, ես խոսք չունեմ այլևս ասելու»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմանը, նշել էր‚ որ ամենաանպատրաստ գեներալն է նշանակվել ամենապատասխանատու պաշտոնին:
