«Նորֆոլկ Քոնսալթինգի» տնօրենը կալանավորվել է. նա մեղադրանքը չի ընդունում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն այսօր՝ ժամը 6:00-ի սահմաններում, դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 168.amին հայտնեց Արմեն Ունանյանի պաշտպան Սամվել Անդրիասյանը: Նա նշեց, որ դատական ակտը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան. «Ինչ վերաբերում է դատարանի որոշման հիմնավորվածությանն ու պատճառաբանվածությանը, ցանկանում եմ նշել, որ ըստ էության, կալանավորման հիմքերը բացակայում էին: Իսկ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդության մերժումը ևս անհիմն է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ միջնորդվել էր բավական մեծ գումար. «Այս պահին չնշեմ՝ որքան գումար ենք միջնորդել, բայց Արմեն Ունանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու ռեալ հնարավորություն էր ստեղծվում»: Նրա խոսաքով՝ Արմեն Ունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ hարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:  «Իմ պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց պաշտպանը: Անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանն այն մասին, որ «բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց», պաշտպանն ասաց. «Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ որևիցե հանցավոր սխեմա չի գործել, այդ գործընթացը եղել է օրինական դաշտում, իսկ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ վճարելուց խուսափելու առումով ևս առաջադրված մեղադրանքը չենք ընդունում, քանի որ հարկերից, տուրքերից խուսափելու որևիցե միտում չի ունեցել»: Հարցին՝ այդ պայմաններում ինչո՞վ են պայմանավորում քրեական գործի հարուցումը, մեղադրանք առաջադրելը, պաշտպանը պատասխանեց, որ այդ հարցին լրացուցիչ կանդրադառնան: Նրա խոսքով՝ բողոքարկվելու են բոլոր դատավարական որոշումները, դատական ակտերը, որոնք, իրենց կարծիքով, անհիմն են, և որոնք բողոքարկելու հիմքեր առկա են:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am