Կաշառատվություն և փողերի լվացում. Հայաստանի դեսպանի պաշտպանի հայտարարությունը

Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի փաստաբան Արմեն Խարազյանի հայտարարությունը. Հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել ԱՄՆ Արդարադատության նախարարութան կողմից մի խումբ անձանց դեմ երեկ հրապարակված մեղադրանքների մասին։ Այդ մեղադրանքներն առնչվում են Ասիական գազատարի շինարարության հարցում Ռոլլզ-Ռոյս ընկերության կողմից օտարերկրյա կառավարություններին, մասնավորապես Ղազախստանի պետական պաշտոնյաներին կաշառելու, և այդ կերպ մատակարարման կապալներ ստանալու  խնդրին։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունն այս գործողությունները որակել է իբրև կաշառատվություն և փողերի լվացում։Ի թիվս այն անձանց, ովքեր, ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության, այս կամ այն չափով ներգրավված են եղել նշված գործողություններում, նշված է նաև Ազատ Մարտիրոսյանի անունը։ Ազատ Մարտիրոսյանն 90-ական թթ. վերջին ու 2000-ական թթ. սկզբին եղել է Չինաստանում ՀՀ դեսպանը։ Սակայն, իր դիվանագիտական պրակտիկան նա ավարտել է 2001 թ.՝ անցնելով դասախոսական, իսկ այդուհետ նաև միջազգային գործարար խորհրդատվական գործունեության։ 2004 թվականից մինչև այսօր նա աշխատում է միջազգային նավթագազային ինժեներական մի մեծ ընկերության հետ, իբրև խորհրդատու և Պեկինում այդ ընկերության ներկայացուցիչ։Պրն. Մարտիրոսյանի դեմ բերված այս մեղադրանքները բացարձակապես կապ չունեն իբրև ՀՀ դեսպան նախկինում նրա գործունեության հետ։ Միաժամանակ, այդ մեղադրանքները բացարձակապես անհիմն են՝ հենված իրավական ու փաստային մի շարք թյուրըմբռնումների և դրանց խեղաթյուրված ներկայացման վրա։2017 թ. սեպտեմբերից ես հանդիսանում եմ այս հարցով պրն. Մարտիրոսյանի իրավական ներկայացուցիչն ու փաստաբանը։ Ես, ինչպես և պրն. Մարտիրոսյանը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պրն. Մարտիրոսյանը միանգամայն անմեղ է, և որևէ կերպ ներգրավված չի եղել այն գործունեության մեջ, որին հղում է կատարվում ԱՄՆ Արդարադատության նախարարության մամլո հայտարարության, ինչպես նաև պրն. Մարտիրոսյանի դեմ ներկայացված մեղադրական փաստաթղթի մեջ։Պրն. Մարտիրոսյանը վճռականորեն տրամադրված է պաշտպանել իր բարի համբավն ու գործարար վարկը և օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական ուղիներն ու միջոցները՝ այս հարցում արդարության վերականգնման նպատակով։ԱՄՆ արդարադատության ու իրավապահ համակարգերն ավանդաբար աչքի են ընկել արհեստավարժության, անաչառության և օրինականության բարձր չափանիշներով առաջնորդվող իրենց գործունեությամբ։ Ցավոք, այս պարագայում այդ որակները չեն դրսևորվել։ Մենք հուսով ենք, որ իրավական շրջանակներում այս խնդիրն իր պատշաճ պարզաբանումը կգտնի՝ թույլ տալով պրն. Մարտիրոսյանին՝ վերականգնել իր անունն ու համբավը։Իբրև պրն. Մարտիրոսյանի փաստաբան, խնդրում եմ այս գործին առնչվող բոլոր հարցերով դիմել ինձ՝ հետևյալ կապի միջոցներով. +1(202) 330-6399, armen.kharazian@kharazianlaw.com:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am