«Այբ» դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանի նամակը՝ Արայիկ Հարությունյանին/տեսանյութ/

ABBYY ընկերության հիմնադիր և նախագահ, «Այբ» դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանը ֆեյսբուքի իր էջում նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին։ «Հարգելի Արայիկ Հարությունյան,

Հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանում: Մայրս հայ է, հայրս`չինացի: Կյանքիս առաջին 17 տարիներն անցկացրել եմ Հայաստանում։ Հայաստանն ինձ տվել է կյանքիս ամենակարևոր բանը՝ կրթություն։ Այնուհետև ընդունվել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (ֆիզտեխ)՝ ԽՍՀՄ-ի լավագույն համալսարանը, որտեղ ընդունվել եմ ոչ միայն ծնողներիս շնորհիվ, որոնք երկուսն էլ ֆիզիկոսներ են, ոչ միայն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖի) և Ֆիզիկամաթեմատիկական (ֆիզմաթ) դպրոցի իմ ուսուցիչներ Գագիկ Գրիգորյանի, Արշավիր Ստեփանյանի և շատ այլ փայլուն ուսուցիչների շնորհիվ, այլ նաև շնորհիվ իմ ավագ դասընկերներ և օլիմպիադայի հաղթողներ Մաթևոս Արամյանի և Աշոտ Ասլանյանի, որոնք մեզ ֆիզիկա էին սովորեցնում։ Այսօր իմ առաջին ընկերությունը՝ ABBYY-ն, համաշխարհային առաջատար է արհեստական բանականության ոլորտում և գրասենյակներ ունի աշխարհի 11 երկրում, ունի ավելի քանի 1000 աշխատակից, 400 պատենտ և 50 միլիոն օգտատեր աշխարհի 200 երկրում։ 2006 թվականին Ֆիզմաթի/Ֆիզտեխի 8 շրջանավարտներով, այդ թվում՝ Արամ Փախչանյանը, Արթուր Բերդը, Աշոտ Ասլանյանը, Դավիթ Փախչանյանը, Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը և տեր Մեսրոպ (Մաթևոս) քահանա Արամյանը՝ մարդիկ, որոնք զգալի մասնագիտական և բիզնես հաջողություններ էին գրանցել իրենց կյանքում, հավաքվեցինք մեր տանը և որոշեցինք մեր ներդրումն ունենալ Հայաստանի և հայկական կրթության զարգացման գործում՝ հավատալով, որ կրթությունը աշխարհը վերափոխելու և ավելի լավ տեղ դարձնելու միակ միջոցն է։ Այս նպատակով մենք հանձն առանք նվիրաբերել գումարներ և աշխարհի տարբեր ծայրերից ներգրավել ավելի շատ մարդկանց՝ ստեղծելու՝ ա) «ապագայի դպրոց» և բ) կրթական հիմնադրամ, որը զգալիորեն կբարելավի կրթության որակը Հայաստանի հարյուրավոր դպրոցներում։ Մենք հավատում ենք, որ վերջին 12 տարում այն շարունակական ջանքերը, որոնք ներդրել են «Այբ» համայնքի անդամները, այդ թվում՝ Դավիթ Սահակյանը, Գագիկ Գրիգորյանը, Անահիտ Ադամյանը, Աշոտ Ասլանյանը, Աշոտ Թումասյանը, Աշոտ Մկրտչյանը, Ավետիք Չալաբյանը, Արամ Արամյանը, Արամ Փախչանյանը, Արեգ Զաքոյանը, Արթուր Ալավերդյանը, Արթուր Բերդը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ջանիբեկյանը, Արմեն Խեչոյանը, Արմեն Կազարովը, Արմինե Առուստամյանը, Արսեն Գալստյանը, Արսեն Ղազարյանը, Արսեն Մամիկոնյանը, Արտակ Օգանեսյանը, Արտաշես Շիրիկյանը, Արտյոմ Գրիգորյանը, Դավիթ Յանը, Դավիթ Փախչանյանը, Լևոն Ղազարյանը, Լևոն Ֆրնջիբաշյանը, Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը, Մանուկ Հերգնյանը, Մարտիրոս Մինասյանը, Յուլիա Դանիելյանը, Նատալյա Ռիժկովան, Ռուբեն Հարությունյանը, Ռուբեն Սիմոնյանը, Սահակ Պետրոսյանը, Սամվել Դովլաթյանը, Սարգիս Բադալյանը, Սերգեյ Ստեփանյանցը, Սուրեն Հարությունյանը, Վահե Ամիրբեկյանը, Վարդան Բաբիկյանը, Վիկտոր Ակուլյանը, Արմեն Մելքումյանը, Արմեն Շահինյանը, Արսեն Աղաջանյանը, Արտեմ Կոնստանդյանը, Ղարիբ Մովսիսյանը, Սերգեյ Համբարձումյանը, Ալյոնա Յանը, Սիլվա Յանը, Յան Շին և այլ ընկերներ, մեզ այսօր ավելի են մոտեցրել մեր սկզբնական նպատակին։
Իմ երեխաները հաճախում են Սիլիկոնյան հովտի լավագույն դպրոցներից մեկը, իսկ Սիլիկոնյան հովտի միջին և ավագ դպրոցները համարվում են լավագույնը ողջ ԱՄՆ-ում։ Եվ ես Ձեզ կարող եմ վստահությամբ ասել, որ «Այբ» դպրոցը որևէ կերպ չի զիջում այդ դպրոցներին։ «Այբ» դպրոցի և նրա տված կրթության մասին չեմ խոսի. դրա մասին կփաստեն մյուսները: Իրականությունն այն է, որ «Այբ» դպրոցը շատ ավելի հզոր է, քանի ԱՄՆ-ի՝ լավագույնը համարվող դպրոցներից շատերը։ Մեր նպատակը ՉԻ ԵՂԵԼ ՄԵԿ ԼԱՎ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼԸ։ Մենք ցանկանում էինք զգալիորեն բարձրացնել կրթության նշաձողը Հայաստանում։ Դա նշանակում է լուսավորել և զարգացնել ուսուցիչներին՝ նրանց փոխանցելով դասավանդման նոր հմտություններ ու մեթոդներ, բարձրացնել նրանց աշխատավարձերը՝ ամսական 150 ԱՄՆ դոլարից հասցնելով 1000-ի, բարելավել սարքավորումներով հագեցվածությունն այն դպրոցներում, որոնք ձգտում են բարձրացնել կրթության նշաձողը, և ամենակարևորը՝ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել կրթական բովանդակությունը և այն դարձնել առաջատար։ Ահա, թե ինչու ենք ստեղծել «Այբ» կրթական հիմնադրամը, սկսել «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը և այլն։ Ես գիտեմ, որ Դուք իսկական հայրենասեր եք. այնպես, ինչպես մենք: Ողջունում եմ «Այբ» համայնքի հետ հանդիպելու և մեր սիրելի Հայաստանի կրթական համակարգի բարելավման ուղիները քննարկելու Ձեր առաջարկը: Որպես ՀՀ կրթության նախարար՝ Ձեր ստանձնած աշխատանքը երկրում ամենաբարդերից մեկն է: «Այբ» համայնքի յուրաքանչյուր անդամ ի սրտե ցանկանում է, որ Դուք հաջողեք Հայաստանում կրթական համակարգի բարելավման Ձեր առաքելության ճանապարհին: Խնդրում ենք մեզ տեղեկացնել, թե երբ Ձեզ հարմար կլինի հանդիպել և անցնել գործնական քննարկումների: ՀԳ Ստորև կարող եք դիտել իմ ելույթը «Այբ» դպրոցի ավարտական հանդիսությանը Դավիթ Յան «Այբ» դպրոցի համահիմնադիր «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր FAST-ի (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) խորհրդատվական խորհրդի անդամ UWC Դիլիջանի նվիրատու ABBYY ընկերության հիմնադիր և նախագահ»:

դիտվել է 346 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am