Վանաձորի սոցիալական ծառայության աշխատակիցն առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն է պահանջել և ստացել

Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը Լոռու մարզի Ազնվաձոր և Բազում գյուղերի բնակիչներից 2008 թ. մինչև 2018 թ. մարտի 26-ը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն: «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման թղթակիցը հետաքննություն է արել այս թեմայով և պարզել, որ 2018 թ. ապրիլի 10-ին Ազնվաձորում 5 բնակիչ ոստիկանությունում հաղորդում են տվել այն մասին, որ սոցիալական ծառայության տարածքային գործակալության նշված մասնագետն իրենց հասանելիք նպաստը տալու, վճարումը շարունակելու, ինչպես նաև նպաստառուների ցուցակից իրենց դուրս չթողնելու համար պահանջել է ապօրինի վարձատրություն: Հարցաքննված անձանցից ոչ բոլորն են հաստատել գումար տալու հանգամանքը:
Լրագրողի դիտարկմամբ՝ Ազնվաձորում պոտենցիալ նպաստառու են բոլորը: Այն, որ սոցիալական աշխատողը կարող էր նպաստառուներից գումար վերցնել, շատերի մտքով անգամ չի անցել: Եղել են նաև մարդիկ՝ հաստատել են, որ գումար են տվել: Ներկայանալ չցանկացող մի կին պատմել է, որ նույն աշխատակցին 2 ամսվա ընթացքում 34. 500 դրամ է տվել: Ընդ որում, թե´ Ազնվաձորում, թե՛ Բազում գյուղում, սոցիալական աշխատողը գումար է ստացել առձեռն և փոստային օպերատորների միջոցով: Սոցիալական աշխատողին են փոխանցել տվյալ տարվա մեկ կամ երկու ամսվա գումարը: Ազնվաձորի փոստային օպերատորը օրինազանցությանն իր մասնակցությունից նախընտրել է չխոսել: Պտտվող լուրերի համաձայն՝ 2008 թ. սկսած մեքենայությունների մասին, հավանաբար, ոչ ոք չէր իմանա, եթե սոցիալական աշխատողը՝ Արմենը, սոցիալական նպաստների համակարգում ներառեր մի քանի ազնվաձորցու, բայց մերժել է, վերջիններն էլ իրավապահներին են դիմել: «Սուր անկյան» թղթակիցը պարզել է, որ Վանաձորի սոցիալական աջակցության այն բաժնում, որտեղ աշխատել է ձերբակալվածը, նրա մասին բացասական որևէ բան չեն ասել: Նույնիսկ բացահայտումից հետո բաժնում ընդգրկուն ստուգումներ չեն կատարվել: Ո´չ Վանաձորի քաղաքապետարանում, ո´չ Լոռու մարզպետարանում չեն հիշել, թե երբ է վերջին անգամ վերահսկվել Վանաձորի սոցիալական աջակցության բաժնի գործունեությունը: Մարզային կառույցում նշել են, որ Վանաձորի սոցիալական աջակցության բաժինը ենթարկվում է քաղաքապետարանին: Իսկ քաղաքապետարանում չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղ է սկսվում և ավարտվում իրենց լիազորությունների սահմանը: Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Արթուր Օհանյանն ասել է, որ քանի որ պատվիրակված լիազորություններ են դրանք, լիազոր մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, այդ պատճառով չափորոշիչները, մեթոդաբանությունը, մասնագիտական տարբեր տիպի վերապատրաստումները կազմակերպվում են հենց պետության կողմից: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն էլ ասել է, թե մարզպետարանը վերահսկողական որևէ ֆունկցիա չունի և չի կարող ունենալ, քանի որ դա Վանաձորի քաղաքապետի լիազորությունների մեջ է մտնում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը փաստել է. «Օրենքով նախարարությանը վերապահված է վերահսկողության լիազորությունը, հսկողությունը վերապահված է, բնականաբար, աշխատանքները կազմակերպող ղեկավարին, դա կլինի մարզպետը կամ քաղաքապետը՝ իրենց համապատասխան աշխատակազմերով»: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ սոցիալական նպաստների բաշխման ներկայիս համակարգում կոռուպցիոն ռիսկերը շատ են, և եթե չկան շահադիտական, տարածքային և տեղական մարմինների պարտականությունների հստակ բաժանում, դրա դեմ պայքարելը բարդ է լինելու: Այս հարցի լուծման առումով կարևորվում է հատկապես սոցիալական ծառայությունների ինստիտուտի ներդրումը: «Մենք հույս ունենք, որ ավելի այդ կոռուպցիոն ռիսկերը կկրճատվեն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բավականին իրական հիմքեր են ձևավորվել ստվերի կրճատման տեսանկյունից: Մասնավորապես՝ տեղեկատվություն կստանանք այդ ընտանիքի կոնկրետ բնութագրիչները նկարագրող այն տեղեկատվական բազայից, որտեղ այն ձևավորվում է՝ անկախ քաղաքացու և սոցիալական աշխատողի ցանկությունից կամ պայմանավորվածությունից»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն էլ տեղեկացրել է, որ ինտեգրված սոցիալական ծառայություններից նոր օրենքով սահմանվում է, որ վճարումները պետք է այլ մարմին անի, այստեղ կոռուպցիոն ռիսկերը չեն բացառվում՝ մարդկային գործոնով պայմանավորված, բայց դրանք քչանում են:  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am