Եթե առաջինը չլիներ,չէր լինի երկրորդը,դժվար կլիներ ստեղծել երրորդը.Արմեն Սարգսյան

«Առաջին հանրապետության 100-ամյակը նշանակում է հսկայական կարևոր իրադարձություն մի ժողովրդի համար, որը ոչ թե մեկ հարյուր, այլ մի քանի հարյուր տարի չի ունեցել պետականությունը: Հայ ժողովուրդն այդ պետականությունը կարողացել է պահել, պահպանել և պաշտպանել առանց ազգային ժողովի, առանց նախագահի, առանց վարչապետի՝ ունենալով իր հավատը Աստծու, եկեղեցու, իր մշակույթի ու ոգու, կրթության ու զավակների վաղվա օրվա նկատմամբ»,-Էջմիածինում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Հայ ժողովուրդը կարողացել է հարյուր հազարավոր տարիներ պահել իր ինքնությունը, ազգային պատկանելիությունը, իսկ այսօր ունի պետականություն:Մենք նաև հաղթանակած ժողովուրդ ենք Արցախում ու Սարդարապատում, պարտավոր ենք ոչ միայն պահել ու պահպանել, այլ նաև ամրապնդել, մեր հայրենիքն ու Արցախը դարձնել փոքր, բայց հզոր երկիր»,-ասաց Արմեն Սարգսյանը: Հարցին,թե որն է անկախության հիմքերի ամրապնդման թիվ մեկ գործոնը, ՀՀ նախագահն ասաց.«Նախ և առաջ , ես կարծում եմ, որ մեր ազգային ոգու գործոնն է, և այն հավատի, որ վաղն ավելի լավ է լինելու, քան այսօր: « Եթե առաջին հանրապետությունը չլիներ, ապա չէր լինի երկրորդ հանրապետությունը՝ Խորհրդային Հայաստանը, երբ ստեղծվեց մշակույթ, կրթություն, Հայաստանը մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, կազմակերպվեց ներգաղթ և այլն:Եթե երկրորդ հանրապետությունը չլիներ, շատ դժվար կլիներ ստեղծել երրորդ հանրապետությունը և պաշտպանել մեր իրավունքները Արցախի ազատամարտում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am