«Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործով կալանավորվել է Տիգրան Զոհրաբյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում դատավոր Բալայանի նախագահությամբ քիչ առաջ որոշում է կայացվել կալանավորել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով մեղադրյալ Տիգրան Զոհրաբյանին՝ 2 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էին արել՝ ասելով, որ դա «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում» է: ԱԱԾ-ն առգրավել էր ընկերության համակարգիչները և փաստաթղթեր:
Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Զոհրաբյանի պաշտպան Արմեն Անդրիկյանն ասաց, որ դատարանի որոշումն անհիմն է. «Ուսումնասիրելով վարույթն իրականացնող մարմնի տրամադրած նյութերը թե՛ դատարանին և թե՛ պաշտպանական կողմին, ես գտնում եմ, որ դատարանի որոշումն ամբողջությամբ անհիմն է այն պարզ պատճառով, որ կոնկրետ Տիգրան Զոհրաբյանի մասով վերջինիս մեղադրանք է առաջադրվել 38-205 հոդվածի 2-րդ մասի հանցագործության հատկանիշների հիմքով: Հանցագործության սուբյեկտիվ կողմը դրսևորվում է համապատասխան հարկային հաշվետվությունների կամ այլ տեղեկանքների մեջ սխալ տեղեկությունների տրամադրմամբ, որի հետևանքով կազմակերպությունը խուսափել է հարկեր, տուրքեր և այլ վճարներ կատարելուց կամ քիչ է վճարել: Իսկ 38-205 հոդվածը ենթադրում է՝ որպես օժանդակող, այսինքն` հանցագործությունը, որպես այդպիսին, կարող է դրսևորվել միայն հաշվետվություններ, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր հարկային մարմիններին կամ մաքսային մարմիններին սխալ ներկայացնելու միջոցով: Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը մի փաստաթուղթ, անգամ մի հաշվետվության օրինակ դատարանին չներկայացրեց, որ ասի, գիտեք ինչ, այս հաշվետվությունը սխալ է ներկայացվել, ուստի հիմնավոր կասկած կա, որ կատարել է այդ հանցագործությունը: Այս դեպքում հիմնավոր կասկածի մասին խոսելն ավելորդ է, որովհետև չկա հիմնավոր կասկած, որ տվյալ անձը օժանդակել է նշված հանցագործության կատարմանը: Բացի հիմնավոր կասկածը, որը կալանավորման պայմանն է, դատարանը պետք է նաև անդրադառնա կալանավորման հիմքերին»:
Նշենք, որ դատական նիստը դռնփակ է եղել, վարույթն իրականացնող մարմինը, որպես կալանավորման հիմք նշել է, որ Տիգրան Զոհրաբյանը կխուսափի քննությունից, ինչպես նաև կկատարի չթույլատրվող այլ արարքներ՝ անօրինական ազդեցություն կունենա քննության նկատմամբ, կթաքցնի փաստաթղթեր և այլն: Պաշտպանի խոսքով՝ «Ընկերությունում ԱԱԾ աշխատակիցները կատարել են խուզարկություն, խուզարկության հետևանքով ամբողջ փաստաթղթերը առգրավվել են: Եթե իրենց մոտ են գտնվում ամբողջ փաստաթղթերը, իմ պաշտպանյալն ինչպե՞ս կարող է իր ազդեցությունն ունենալ նշված գործընթացը վիժեցնելու առումով, այսինքն՝ խոչընդոտի, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը ուսումնասիրի փաստաթղթերը և այլն: Բացի այդ, 2017-ի հարկային հաշվետվությունները արդեն ներկայացված են ընկերության կողմից: Այդ հաշվետվությունների հիման վրա ուսումնասիրելով՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի՝ արդյո՞ք սխալ հաշվետվություններ են ներկայացվել, արդյո՞ք առկա են հարկեր, տուրքեր կամ այլ վճարներից խուսափելու հանցակազմի հատկանիշներ: Այդ փաստաթղթերը հնարավոր չի այլևս փոխել, առկա են դրանք: Տրամաբանական չի,որ վարույթ իրականացնող մարմինը մտավախություն է հայտնում, որ մնալով ազատության մեջ՝ իմ պաշտպանյալը կարող է վատ ազդեցություն ունենալ հետագա քննության վրա»:
Խափանման միջոցի կիրառման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանն ասաց, որ չի ուսումնասիրել, բայց նշեց. «Վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած փաստաթղթերից իմ համար ակնհայտ է, որ եթե դատարանը կիրառի կալանավորումը՝ որպես խափանման միջոց, դա անհիմն որոշում կլինի»:
Հարցին՝ քաղաքական որևէ կոմպոնենտ տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Քաղաքական գնահատականներ տալուց այս պահին կխուսափեմ, բայց մի փաստ ցավոք պետք է արձանագրել՝ մեր երկրում շարունակվում է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց՝ հանցագործությունների մեծ մասում»:
Նա ասաց, որ իրավապաշտպան կազմակերպությունները, փաստաբանները բազմիցս են այս խնդիրը բարձրացրել, որ կալանավորումը ՀՀ-ում պատժի տարրեր է պարունակում ու հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ-ի նախադեպերը պնդում են, որ կալանավորումը չպետք է կիրառվի նման մեծ չափով և իր մեջ չպետք է լինեն պատժի տարրեր: Ըստ պարոն Անդրիկյանի, վիճակագրական տվյալներով՝ նման հանցագործության մեջ մեղադրյալներին՝ հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներից խուսափելու հանցակազմով կալանավորումները բացառիկ դեպքեր են կազմել. «Մենք այս դեպքում գործ ունենք օժանդակողի հետ, այդ մեղադրանքն է առաջադրվել: Կարծում եմ, դատարանն իր որոշման մեջ այդպես էլ հնարավորություն չի ունեցել հիմնավորել, թե այդ անձը ի՞նչ է արել, որ օժանդակել է, ինչպե՞ս կարող էր օժանդակել սխալ հաշվետվություն տալուն»:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am