Հավատում եմ` այսուհետ նույնպես հաղթելո’ւ ենք.Սեյրան Օհանյան

Սիրելի’ հայրենակիցներ Մայիսի 28-ին մենք ազգովին տոնում ենք Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության և Մայիսյան հերոսական գոյամարտերի 100-րդ տարեդարձը: Վստահ եմ, մեր գենի հիշողությամբ յուրաքանչյուրիս մտքում ակամա ուրվագծվում են մեր բիբլիական Հայրենիքի ծովից ծով սահմանները, ծվեն – ծվեն եղած մեր նահանգներն ու քաղաքները… և եղեռնից փրկված, մոխիրներից փյունիկի պես հառնած մեր արարող ժողովուրդը: Անցյալ դարասկզբին մեր ազգը իր միասնությամբ, իր վճռական կամքով, տոկունությամբ կռեց իր հաղթանակը՝ անհավասար գոյամարտում պաշտպանելով իր ապրելու, նախնիների հողում ազատ, անկախ արարելու իր իրավունքը և պետականությունը կորցնելուց դարեր անց Արևելյան Հայաստանում՝ մեր պատմական Հայրենիքի փրկված այս ոստանում, իր պետությունը հռչակեց: Անցյալ դարավերջին դարձյալ մենք հաղթեցինք պարտադրված պատերազմում։ Եվ հավատում եմ` այսուհետ նույնպես հաղթելո’ւ ենք՝ հանուն մեր սրբազան հողի, հանուն մեր թիկունքում մեզ հուսացող, սպասող մեր մայրերի, կանանց, զավակների: Ի սրտե շնորհավորելով Հայաստանում և Արցախում ապրող, աշխարհասփյուռ մեր հայ ժողովրդին՝ մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս ազգանվեր, հայրենաշեն գործունեությամբ ապագան Հայաստանի և Արցախի համար նշանավոր դառնա նոր ձեռքբերումներով: Խաղաղությունը թող լինի մեզ ուղեկից:   Սեյրան ՕՀԱՆՅԱՆ ՀՀ պաշտպանության նախկին նախարար

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am