«Փտած խնձորներ» .Թրամփը՝ՀԴԲ ղեկավարներին
«ՀԴԲ-ն ֆանտաստիկ կազմակերպություն է, սակայն դրա որոշ ղեկավարներ փտած խնձորներ են: ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին դրանցից մեկն է»,- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարդատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարությանը, հայտնում է Fox News-ը: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ երկրին «մեծ ծառայություն» է մատուցել Քոմիին գերատեսչության ղեկավարի պաշտոնից հեռացնելով:
