Էրդողանի խոսքերը ծիծաղ են առաջացրել Թուրքիայում
Թուրքական Cumhiyet-ի փոխանցմամբ՝ «աշխատող լրագրողի» օրվա առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը սոցկայքերում մեծ արձագանք է գտել։ «Լրատվամիջոցները պետք է ազատ ու անկախ լինեն։ Որքան որ ազատ լինեն լրատվամիջոցներն ու լրագրողները, այդ երկրում այնքան ուժեղ կլինի ժողովորդավարությունը»,-ասել է Էրդողանը։ Սոցկայքերում անլուրջ են վերաբերվել Էրդողանի այս հայտարարությանն ու հիշեցրել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հարյուրավոր լրագրողների դեմ դատական հայցերը։
