Մանրամասներ Թուրքիայից Հայաստան անցած օդապարկի մասին/տեսաշար/
Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել:
Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում: Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Նշվում էր, որ օդապարիկը Հայաստան էր եկել Թուրքիայի տարածքից։

