Շիրակի պետհամալսարանը թերացել է հարկային պարտականությունները կատարելիս. Նոր բացահայտումներ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Շիրակի պետական համալսարանում սովորող ուսանողների 99%-ը Շիրակի մարզից են, որը համարվում է ՀՀ-ում աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող մարզը: Ուսանողներից վարձավճարները մինչև Սահակ Մինասյանի ռեկտոր նշանակվելը գանձվել է շատ ճկուն համակարգով: Վարձավճար չմուծելու պատճառով նախկինում երբեք ուսանող չի հեռացվել բուհից: Գուցե սա շատ բուհերի համար անընդունելի է, սակայն մեր մարզում միակ գործող ճիշտ տարբերակը սա է. ուսանողը վճարում է ամբողջ ուսումնառության տարվա ընթացքում՝ դուրս գալով ընտանեկան բյուջեից, անգամ մինչև լիկվիդացիոն շրջան: Վարձավճարների գանձման ճկունությունից միշտ գոհ են եղել ուսանողները, աշխատակիցներին ճիշտ ժամանակին վճարվել է աշխատավարձ, հարկային պարտականությունները միշտ կատարվել են ճիշտ ժամանակին, ինչպես նաև, հիմնական պարտականություններից բացի, բուհի զարգացմանը տրամադրվել են պլանավորված զգալի գումարներ: 2016 թվակականի հուլիսին Սահակ Մինասյանին հանձնվել է բյուջե` 500 000 000 (հինգ հարյուր միլիոն)-ից ավելի գումար, ավելին վճարված են եղել աշխատակիցների աշխատավարձերը և արձակուրդայինները, ինչպես նաև հարկային պարտականությունները: Նախկին ռեկտորը, առաջին օրվանից քննադատելով վարձավճարների հավաքագրման մեխանիզմները, սկսեց իրեն բնորոշ բռնապետական, միջնադարյան հարկահավաքին բնորոշ քայլերը: Վարձավճարների հավաքագրման վերջնաժամկետ սահմանեց ուսումնական կիսամյակը սկսվելու 15-րդ օրը, որն առաջացրեց ուսանողների մեծ և լուրջ դժգոհությունը: Այնուհետև փոխեց վերջնաժամկետը՝ սահմանելով ուսումնական պրոցեսի 40-րդ օրը: Համալսարանի ռեկտորատի նիստերի ժամանակ ամենակարևոր և երբեմն միակ հարցը վարձավճարների գանձումն էր: Այն ժամանակ, գուցե և շատերը չէին ընկալում, որ բուհի բյուջեն ծախսվում է սեփական բյուջեի նման՝ առանց պլանավորելու, այսինքն` պահի ազդեցության տակ և դա էր պատճառը, որ միակ օրակարգային հարցը մնում էր վարձավճարների գանձումը: Եվ ահա նոր բացահայտում.այս պահին բուհի ուսանողների գերակշիռ մեծամասնությունը գրեթե չունի վարձավճարի պարտականություն, սակայն, մայիսի 23-ին պարզվեց, որ բուհն անգամ թերի է իրականացրել առաջին եռամսյակի (2018 թ-ի հունվար-մարտ) հարկային պարտականությունները, որը զարմացրել էր հարկային համակարգում աշխատող շատ անձանց: Հարկային պարտականությունները ճշգրիտ ժամկետում չիրականացնելու դեպքում վնաս է հասցվում ոչ միայն համալսարանի հեղինակությանը, այլ նաև այն երիտասարդներին, որոնք եկամտահարկի հետ վերադարձման շնորհիվ հիպոթեքային վարկի պարտականությունները չեն կարողանում իրականացնել, քանի որ հարկայինը չի վերադարձնում գումարները՝ մեկնաբանելով, որ համալսարանն առաջին եռամսյակի պարտքեր ունի կուտակած: Հարց է առաջանում: Իսկ ու՞ր են ուղղվել ուսանողներից գանձված գումարները, եթե այս պահին շատ քիչ դեբիտորական պարտք ունեն ուսանողները, սակայն համալսարանը թերանում է անգամ պետական հարկեր վճարելուց: Այո´, վստահ կարող ենք ասել, որ սա ևս նախկին ռեկտորի համալսարան բերած նոր «մշակույթն» է,թե ինչպես կարելի է ծնկի բերել մի ամբողջ բուհ և փոշիացնել ժառանգած ահռելի գումարները: Հ.Գ. Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը գրեթե համարժեք են 2015-2016 ուստարվա տրված աշխատավարձերին: Եթե 2015-2016 ուստարում դոցենտի աշխատավարձն առձեռն կազմել է 116 000 դրամ (հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ, ապա 2017-2018 ուստարում կազմում է 123 000 (հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ, իսկ պրոֆեսորի աշխատավարձը մնացել է նույնը կամ ավելի է նվազել: Համալսարանի հենակետային ավագ դպրոցի ուսուցիչների աշխատավարձերը մինչև Սահակ Մինասյանի ռեկտոր նշանակվելը ամենաբարձրն էին համարվում Շիրակի մարզում, իսկ այս և նախորդ տարում ամենացածր աշխատավարձ վճարող դպրոցների թվին է պատկանում: Ահա նախկին ռեկտորի ամպագոռգոռ հայտարարությունները, որ մենք ամենաբարձր աշխատավարձ վճարողն ենք կամ թե ավելի շատ ուսանողներ ենք ընդունել համալսարան՝ նախորդ տարիների համեմատությամբ: Այո, սա նոր «մշակույթ» է բուհի համար. Կրթության որակի հաշվին քանակ ապահովելը և սեփական անձին ու սեփական ֆան-ակումբի ներկայացուցիչներին աստղաբաշխական աշխատավարձեր տալը...

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am