Ի՞նչ փաթեթ է նախապատրաստվում ԼՂ հարցով, պատրա՞ստ է Փաշինյանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը: Իր ուղերձում Թրամփն անդրադարձել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանը: «Առաջիկա ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար նոր հնարավորություններ կբացվեն, ինչը կնպաստի ավելի լավ պայմանների ստեղծմանը՝ ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար: Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ՝ խաղաղ ճանապարհով այդ հակամարտության կայուն կարգավորման համար»,-ասվում է ուղերձում: Թրամփը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում՝ կարևորելով նաև էներգետիկ անվտանգության ոլորտում շարունակվող համագործակցությունը: ԱՄՆ նախագահը նաև նշել է, անհամբերությամբ սպասում է Իլհամ Ալիևի հետ համատեղ աշխատանքին: Սա, իհարկե, սովորական հեռագիր է, որը ԱՄՆ-ի բոլոր նախագահները սովորաբար հղում են Ադրբեջանի ղեկավարին և անկախ բովանդակությունից հիշատակում նաև ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն, այս ուղերձում ԱՄՆ նախագահի ակնարկը ավելին է, քան հերթապահ տեքստը: Ահա, նա ավելի կոնկրետ է խոսում՝ առաջիկա ամիսներին ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար նոր հնարավորությունների մասին: Ի՞նչ է սա նշանակում... Ունի՞ ԱՄՆ-ն նոր մոտեցումներ ԼՂ խնդրում, որոնց առաջիկա ամիսներին հետամուտ է լինելու՞...  Եթե իսկապես այո, ապա կարելի է ԼՂ բանակցային գործընթացի աշխուժացման իրապես ականատես դառնալ: Եվ այստեղ հարց է ծագում, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ այդ «նոր հնարավորություններին», ավելին՝ մեր նոր կառավարությունը որքանո՞վ է ծանոթ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից մեկի այս նախաձեռնությանը: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկր՝ Ֆրանսիայի արտգործնախարարն առաջիկա օրերին կմեկնի Բաքու, ապա կժամանի նաև Երևանում: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն ամսվա վերջին կմեկնի Ադրբեջանում՝ «առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար»: Նա կլինի նաև Հայաստանում, այդ մասին, հիշեցնենք՝ օրերս տեղեկացրել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Ադրբեջանի արտգործնախարարը Փարիզում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու պնդել, թե Հայաստանում և Ադրբեջանում ավարտված ընտրական գործընթացներից հետո Բաքուն պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել՝ ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար: Բացի այդ, հավելենք նաև, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները նախօրեին Սանկտ Պետերբուրգում են հանդիպել, և, եթե ղարաբաղյան ճակատում «նոր հնարավորություններ» կան, ապա դրանց, վստահաբար, անդրադարձ եղած կլինի: Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում երեկ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել էին։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Մակրոնը ժամանել էր տիկնոջ հետ։ Մինչ հանդիպումը երկու երկրների ղեկավարներն ընդգծել են՝ չնայած բոլոր դժվարություններին, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճում է: «Անցած տարի այն աճել է մոտ 25 տոկոսով»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Այսօր՝ մայիսի 25-ին, Ֆրանսիայի նախագահը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում մեկնարկած միջազգային տնտեսական ֆորումի պլենար նիստին։ Սա Մակրոնի առաջին այցն է Ռուսաստան, Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց հետո: Մինչ այդ երկու երկրների ղեկավարները երկու հանդիպում են ունեցել։ Սանկտ Պետերբուրգում երեկ մեկնարկած 22-րդ միջազգային տնտեսական ֆորումին բացի Մակրոնից մասնակցում են նաև Ճապոնիայի վարչապետ Սինձու Աբէն և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպում էր ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Պուտին-Մակրոն բանակցությունների օրակարգը գրեթե նույնությամբ համընկնում է Պուտին-Մերկել բանակցությունների օրակարգին: Սիրիայի և Ուկրաինայի հետ կապված՝ Փարիզն ու Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունեն, սակայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ նրանց մոտեցումները նույն են՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան չեն ցանկանում, որ չեղարկվի Իրանի հետ կնքված միջուկային գործարքը։ Պուտին-Մակրոն բանակցություններն անցնում են իրանական միջուկային գործարքի չեղարկման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հարաբերություններում առաջացած բարդությունների ֆոնին։ Ռուսաստանը, որոշ փորձագետների կարծիքով, կարող է օգտվել այդ իրավիճակից ու փորձել՝ այդ բարդություններն էլ ավելի խորացնել: Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ, ինչպես և Մերկելի հետ հանդիպման ժամանակ, Մակրոնի հետ բանակցություններում ևս Պուտինը չի բարձրացնելու Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցը։ Թամար Բագրատունի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am