Ինչու է ուշանում մարզպետների փոփոխությունը

Մարզպետների հարցը մնում է չլուծված ու բոլորը սպասում են՝ երբ են փոխվելու մարզային իշխանությունները, երբ է հեղափոխական ալիքը հարվածելու նաեւ մարզերին: Շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թե բոլոր մարզպետները կփոխվեն, դրանից առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ կառավարության պորտֆելների օրինակով ՀՅԴ-ի , ՔՊ-ի ու Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներ կնշնակվեն մարզային ղեկավարներ: Արագածոտն ու Շիրակը ՀՅԴ-ին կթողնեն, չորս մարզի ղեկավարություն կհանձնեն Ծառուկյանին՝ Սյունիք, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, ավելի ուշ այս համամասնությունը խախտվեց մամուլի հրապարակումներում, կրճատվեց, ավելացավ տվյալ ուժին տրվելիք մարզերի քանակը: Նոր կառավարությունը երեք շաբաթ է իրողություն է, բայց փաստն այն է, որ մարզպետները չեն փոխվում: ՀՀԿ-ն մարզերը բաժանել էր ֆեոդալների միջեւ, որոնք ավելի քան ազդեցություն ունեին տվյալ տարածքում,նրանք կլանային իշխանություն են ձեւավորել իրենց ղեկավարած տարածքներում, որի շնորհիվ նրանց հաջողվում էր ընտրությունների ժամանակ վերահսկել ողջ պրոցեսը եւ իշխանության համար ցանկալի տոկոսներ խփել: Նոր իշխանությունը հասկանում է, որ առանց մարզպետների փոփոխության արտահերթ, թե հերթական ընտրությունների գնալը անիմաստ է լինելու: Գործելու է հին մեխանիկան: Այդ պատճառով իսկզբանե սպասելի էր, որ մարզպետներին նույնպես հրաժարականների դիմումներ են պարտադրվելու: Մյուս կողմից՝ մարզպները հասկանում են իրենց պաշտոնի առանձնահատկությունը ու այն, որ հեշտ չէ իրենց փոխարինողներ գտնել, ու եթե նրանք մինչ օրս քաղաքական պաշտոններից հրաժարականներ չեն ներկայացրել, կնանակի պատրաստ են ծառայել նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Նշենք, որ Փաշինյանի հայտարարությունից հետո մի քանիսը արժանապատվորեն հեռացան, առաջինը Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանն էր, նրան հաջորդեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Թեեւ այս հանգամանքին, նոր մարզպետների նշանակումը ուշանում է: Մեզ հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում այդ պորտֆելները բաժանել կառավարության սկզբունքով եւ որոշել է բոլոր մարզերում ՔՊ-ականներ նշանակել: Նա հասկանում է, որ արտահերթ կամ հերթական ընտրություններին իր հաջողության բանալին դա է լինելու: Կրթական հաստատություններ, հիմնարկ ձեռնարկություններ եւ այլ հաստատություններ եւ այլն, մարզպետները մոտ 80 տոկս ընտրողների վրա ուղղակի եւ անուղղակի ազդեցություն ունեն, եթե նաեւ գումարենք, որ առաջիկա ընտրություններին ընտրակաշառքի գործոնն իսպառ բացառելու խնդիր է դրված, ապա Փաշինյանը լավ է հասկանում, թե ռազմավարական ինչպիսի կարեւոր նշանակություն ունի այդ պոստերը որևէ մեկին չզիջելը: Բանակցությունները շարունակվում են ու քիչ չէ հավանականությունը, որ այնուամենայնիվ համաձայնության կառավարության կողմերը հաջողեն կոնսենսուսի գալ: Իսկ Փաշինյանը ոչ մի թիզ չզիջի, ապա դժվար թե հեղափոխությունից հետո գործընկերները նրա դեմ կտրուկ քայլերի անցնեն, խզեն խորհրդարանական համագործակցության ներքին պայմանավորվածությունը, որպեսզի ցույց չտան, թե պաշտոնների համար էին միանում Փաշինյանին: Դրա փոխարեն Ծառուկյանը նոր թափով կշարունակի բարեգործական ակցիաները,ինչն անում է մշտապես, ու որևէ մեկը չի կարող դա դիտարկել իբրեւ ընտրակաշառք: Կարելի է չկասկածել, որ ընտրություններին այդ ամենն իր արդյունքը կտա: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am