Մովսես Հակոբյան նշանակումը բարեկամակա՞ն, թե այլ գործոնի արդյունք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետ նախկին պետ Մովսես Հակոբյանը մի քանի ժամ գործազուրկ մնաց,  նա նոր պաշտոն ստացավ,Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Միքայել Հարությունյանը, որը Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո սեփական դիմումի համաձայն հեռացավ: 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ բանակը ներգրավված էր մարտի 1-ի իրադարձություններին: ՔՀԾ-ում հիմա դատախազության հանձնարարությամբ ուսումնասիրում են այդ փաստերը փաստահավաք խմբի հայտնի զեկույցը, հետեւաբա սպասելի էր, որ Հարությունյանը ժամ առաջ պետք է հեռանար այդ պաշտոնից: Նույնքան տրամաբանական էր նաեւ Հակոբյանի ազատումը ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից, քանի որ Հակոբյանի անցյալն ու նրա ունեցած համբավը նկատի ունենալով տրամաբանական էր, որ նրա տեսակը չի համապատասխանում հեղափոխական ու նոր Հայաստանին ու Հալոբյանը առնվազն պետք է հեռանա, նրա պատասխանատվության հարցն էլ դառնա օրակարգային: Որովհետեւ տարիներ շարունակ մամուլում հրապարակումներ ու բաց նամակներ են բարձրաստիճան այս զինվորականի մասին՝ ընդ որում թե Արցախում պաշտոն զբաղեցնելու, հատկապես ՊԲ-ն ղեղեկավարելու տարիներին, թե Հայաստանում: Հայոց կարիքավոր բանակին հակադրել են նրա ահռելի ունեցվածքը, բիզնեսները, շքեղ առանձնատներն ու ավտոմեքենաները: Նրա նկատմամբ քննադատությունը կուլմինացիային հասավ ապրիլյան պատերազմից հետո, երբ տարիներ շարունակ հրամկազմի կեղեքումների արդյունքում բանակը հակառակորդի առջեւ կանգնեց բառացիորեն մերկ ձեռքերով: Բոլորովին վերջերս մամուլը կրկին գրեց, որ Հայաստանի ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Այս ընկերությունները միմյանց միջոցով գնումները կատարում են հիմնականում ռուսական «Սպեցտորգ» ընկերությունից, որը մասնագիտացած է ռազմական ապրանքների, բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների արտադրությամբ։ Ըստ նույն աղբյուրների՝ Մովսես Հակոբյանը իր 4 ընկերություններով, մեկը մյուսի միջոցով, ատկատներով այդ ապրանքները հասցնում է Հայաստան, և դրանք մի քանի անգամ բարձր գին են ունենում Իսկ Արցախի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը բազմիցս է մեղադրական հայտարարություններ անում: Նա ասում էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: ՀՀ քննչական կոմիտեն, սակայն, քրեական գործ չի հարուցել՝ հանցադեպի բացակայության հիմքով: «Չեմ զրպարտել…ուղղակի շատ քիչ բան եմ ասել: ՊՆ գրեթե բոլոր մատակարարումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Օրինակ՝ ընթացակարգը համապատասխանում է օրենքին, բայց արդեն պայմանավորված է, թե որ ընկերությունն է շահելու տենդերը: Կան «ատկատներ», լիքը չարաշահումներ, ահագին խախտումներ, եւ դրա մասին գիտեր նախարարը: Այլապես նրանց որտեղի՞ց այդքան շքեղ առանձնատներ: Սեյրան Օհանյանից մինչեւ Մոսի եւ Հայկազ Բաղմանյան…այդ գեներալների բնակարանները եւ շքեղ մեքենաները, չեմ ասում որ գողացված են, բայց աշխատավարձի՞ արդյունք են: Իհարկե՝ ոչ» ։ Եւ ահա, նման իրավիճակում նոր իշխանությունների գործը այս եւ նման պաշտոնյաների հարստացման օրինականությունը պիտի լիներ, բայց դրա փոխարեն նրան ազատում ու ժամեր անց նոր պաշտոնի են նշանակում: Հարկ ենք համարում նշել, որ Մովսես Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի թիմակից, այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արման Գրիգորյանի բարեկամն է: Բարեկամական կապի շնորհիվ է բացատրվում Փաշինյանի այս նշանակում, թե այդուհանդերձ պաշտպանության ոլորտում նրա նշանակումներում որոշիչ ազդեցություն է թողնում նաեւ Արցախի կարծիքը, դժվար է ասել: Մի բան փաստ է, որ այս նշանակմամբ Փաշինյանը խախտում է հեղափոխության թելադրած օրակարգը: Անի Սահակյան

դիտվել է 898 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am