Սկանդալային բացահայտումներ. միլիարդներ նաև դեպի ԱՄՆ

«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները, ամիսներ առաջ, պարզվում է դեռ ամենը չէին, «կենացները», ինչպես ասում են, շարունակվում են... «Ադրբեջանական լվացքատան» շրջանակներում 2012-2014թթ. Ադրբեջանից արտահոսած 2,9 մլրդ դոլարից բաժին է հասել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Պարզվում է, ԱՄՆ Վիրջինիա նահանգում գործել է ադրբեջանական մասնավոր ընկերություն, որը 10 տարուց ավելի ԱՄՆ կառավարությունում լոբբիստական գործունեություն է ծավալել: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) «Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող ուսումնասիրության նոր բացահայտումների համաձայն՝ երկու ընկերություններ՝ Metastar Invest- ը և Hilux Services- ը, որոնք չունեն իրական սեփականատերեր և տնօրեններ, Բաքվում գործող Renaissance Associates կազմակերպությանը 18 անգամ գումարային փոխանցումներ են կատարել: Փոխանցված ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար: Renaissance Associates կազմակերպության ներկայացուցիչներն էլ գումարներ են հատկացրել ԱՄՆ Կոնգրեսի օտարերկրյա օգնությունների բյուջեի վերաբերյալ որոշումներ կայացնող կոմիտեի անդամների քարոզարշավների համար: Կոմիտեի անդամների մեջ կան սենատորներ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ: Տեղեկության համաձայն՝ կազմակերպության նպատակը եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի հեղինակության բարձրացումը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տվյալներով՝ թե Եվրոպայում, և թե ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիստական գործունեության հետևում կանգնած է ադրբեջանցի պատգամավոր Էլխան Սուլեյմանովը: Իտալացի քննիչների հաղորդմամբ՝ Սուլեյմանովը «Ադրբեջան 2020, ժպտա ապագային» ծրագրի պատասխանատուն է, որը նպատակ ունի օժանդակել միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակության բարձրացմանը: Այս ծրագիրը 2011թ. շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սուլեյմանովը գլխավորում է նաև Ադրբեջանում Ալիևյան ռեժիմին օժանդակող կազմակերպություն, որը համագործակցում է Renaissance կազմակերպության հետ: Տեղեկությունների համաձայն՝ նույնն են անգամ Սուլեյմանովի գլխավորած կազմակերպության և Renaissance-ի գրասենյակները: Սուլեյմանովի ղեկավարած կազմակերպությունը կոչվում է «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման» ասոցիացիա: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) ներկայացուցիչները պարզաբանումներ ստանալու նպատակով կապ են հաստատել «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիայի» գրասենյակի հետ, որպեսզի զրուցեն Սուլեյմանովի հետ: Կազմակերպության գրասենյակից հայտնել են, որ Սուլեյմանովը չի տիրապետում անգլերենին, ուստի նրա հետ ուղղիղ կապ հաստատել հնարավոր չէ: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Եվրախորհրդի ինտերնետային կայքում, որպես Սուլեյմանովի աշխատանքային լեզու նշված է անգլերենը, ինչը կասկածի տեղիք է տալիս: Ադրբեջանի կողմից փոխանցված այլ գումարների հետ է կապվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատից նավթագազային հարցերով խորհրդատու Ադիլ Բաղըրովի անունը: Նա բնակվում է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում և ԱՄՆ կառավարությունում զբաղվում է Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեությամբ: Բաղըրովը Հյուսթոն նահանգում ղեկավարում է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների ցանցը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տեղեկությունների համաձայն՝ միայն Ադրբեջանում 10 կոնգրեսականների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի կազմակերպման համար Բաղըրովին վճարվել է 253 հազար 150 դոլար: Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից: Այսպես, միլիարդների հոսքի մասին սկանդալային բացահայտման սլաքը ուղղվեց նաև Միացյալ Նահանգներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նման բացահայտումներն ուղեկցվում են Ադրբեջանում «ժողովրդավարական» քայլով: Ադրբեջանում համաներում է հայտարարվել՝ ազատ կարձակվի շուրջ 600 բանտարկյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ նման հրամանագիր է ստորագրել: Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը, ըստ տեղական լրատվամիջոցների, կտարածվի 12 քաղբանտարկյալների վրա, որոնց մեծ մասը ճաղերի հետևում էին հայտնվել կրոնական թեմաներով ցույցերի մասնակցելու համար: Սակայն անկախ հայացքներով հայտնի «Թուրան» գործակալության հաղորդմամբ, ազատ արձակվող կալանավորների շարքում չկա որևէ լրագրող, հայտնի քաղաքական գործիչ կամ հոգևոր առաջնորդ, թեև, ըստ իրավապաշտպանների, ադրբեջանական բանտերում քաղբանտարկյալների թիվն անցնում է 140-ից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am