ՌԴ-ն կաջակցի Սիրիայի դաշնայնացմանը
Մոսկվան կաջակցի Սիրիայի դաշնայնացմանը, եթե նման որոշում կայացնի սիրիացի ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թունիսի արտգործնախարար Հմայիս ալ Ջհինաուիի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն: «Ինչպին լինի Սիրիայի կառավարության և ընդդիմության ողջ սպեկտրի միջև պայմանավորվածությունը Սիրիայի ապագա կառուցվածքի վերաբերյալ, դրան էլ մենք կաջակցենք»,- ասել է նախարարը:
