Պորոշենկոն նշել է իր թեկնածուներին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վարչապետի պաշտոնում տեսնում է ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյին կամ էլ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը: Ավելի վաղ Ռադայում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Ստեպան Կուբիվը հայտարարել էր, որ նախագահն անհրաժեշտ է համարում ամբողջությամբ փոխել կառավարությունը:
