Թափանցիկ ակնարկ Վաշինգտոնից՝ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատում են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն իրականություն դարձնելու, Ուկրաինայի և Մոլդովայի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ է անում Վաշինգտոնն այդ երկրների դեմ պուտինյան ագրեսիան կանգնեցնելու համար: «Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ուղղությամբ, սրանք այն հարցերն են, որոնցով կարող ենք օգնել այդ երկրների բնակչությանը: Անցած տարի մենք նաև որոշում ընդունեցինք Ուկրաինային պաշտպանական զինամթերք և համակարգեր տրամադրելու մասին, որոնք այդ երկրում արդեն օգտագործվում են»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ միաժամանակ փաստելով՝ դեռևս շատ անելիքներ կան՝ աջակցելու նախկին ԽՍՀՄ այն երկրներին, որոնք այժմ շարժվում են արևմտյան ճանապարհով: Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում չի հիշատակվել Հայաստանը, թեև հայաստանյան վերջին իրադարձությունների համատեքստում հնարավոր էր նման հիշատակում: Այս փաստը, սակայն օրինաչափ է: Հայաստանյան «թավշյա հեղափոխությունը» դեռևս բոլորովին էլ երաշխիք չէ, որ Հայաստանը շարժվելու է արևմտյան զարգացման ճանապարհով: Բոլոր պետությունները, թեև ուշի-ուշով հետևում ու ողջունում էին հայաստանյան իրադարձություններն, այնուամենայնիվ, Հայաստանի ապագան դեռևս անորոշ է՝ բոլոր առումներով: Այնպես որ, Հայաստանի գործընկերները կնախընտրեն սպասել, այդ թվում և Միացյալ Նահանգները: Ի դեպ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին պետքարտուղարն ասել է ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած լսումների ընթացքում՝ պատասխանելով Ռոդ Այլանդ նահանգի կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիին. «Որպես պետքարտուղար, դուք անելո՞ւ եք այն, ինչ չեն արել բազմաթիվ նախկին պետքարտուղարներ՝ ճանաչել Ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում: Այո՞, թե՝ ո՛չ»: «Չեմ կարող պատասխանել: Պատասխանը չգիտեմ: Ես կուսումնասիրեմ այդ հարցը», - ասել է պետքարտուղարը: Լսումների ընթացքում մեկ այլ կոնգրեսական, Կալիֆոռնիան ներկայացնող Բրադ Շերմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է կանխի Թուրքիային ամերիկյան հզոր F-35 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքը: Դրանք ահաբեկիչների դեմ պայքարելու զենք չեն, ընդգծել է կոնգրեսականը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և այդ կապակցությամբ նախատեսվող նոր օրինագծի քննարկմանը՝ Բրադ Շերմանն ասել է. «Հույս ունեմ, Պետքարտուղարությունն առնվազն չեզոքություն կդրսևորի, երբ, ինչպես նախատեսվում է, Կոնգրեսը որոշում կայացնի, նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրության միլիոնավոր զոհերի՝ հայերի, հույների, ասորիների հիշատակի վերաբերյալ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am