Ինչ ակնալիքներ ունի Թրամփն Ալիևից

«168 Ժամ» թերթ-ը գրում է «Թրամփի հայտարարության ետևում ակնհայտորեն կա ցանկություն հանդես գալ հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ, որպես կարգավորման գլխավոր միջնորդ: Շատ ձևաչափեր կարող են քննարկվել: Բայց ամենահաջողակը կլինի Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը և կարգավորման այն փաթեթի առաջ մղումը, որի մասին վերջին տարիներին շատ են խոսել արևմտյան դիվանագետները»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ալիևին ուղղված նամակին: Ըստ նրա` դժվար է ասել, թե որ ուղղությամբ կշարժվի ԱՄՆ նախագահը: Տարասովի կարծիքով, հիմա բարենպաստ մթնոլորտ է Ադրբեջանի առջև հարցեր դնելու համար:

«Ավելին, Թրամփի նամակում տեղ գտած ձևակերպումից պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահը որոշակի ակնկալիք ունի այս հարցով Ալիևից, ինչն արտահայտվում է նրա՝ «սպասում եմ Ձեզ հետ համագործակցության» արտահայտությամբ»,- ասել է Տարասովը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն էլ այն կարծիքին է, որ ամերիկյան նախաձեռնությունը դրական ավարտ չի ունենա: Ավելին, նրա համոզմամբ, այն կարժանանա այն նույն ճակատագրին, ինչ նախորդ բոլոր բարձրաստիճան գագաթնաժողովները: «Պարզապես ցանկացած իշխանության թվում է, որ ինքը կարող է բեկում մտցնել, չպատկերացնելով, որ խնդիրներն այս գոտում իսկապես շատ խորն են»,- նկատել է Սկակովը: Ի տարբերություն Սկակովի, ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն այն կարծիքն է, որ ցանկացած նախաձեռնություն հակամարտությունը կարգավորելու իրական հնարավորություն է հատկապես, եթե նախաձեռնությունը լինի ամերիկյան կողմից: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am