Բացահայտված անձինք առանց իշխանության թույլտվության չէին գնա նման քայլերի.Վահրամ Բաղդասարյանն անուղղակի ցուցմունքներ է տվել ՀՀԿ իշխանության դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս օրենսդիր իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ում բավական ցավոտ են ընդունել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ԱԱԾ վերջին գործողությունները: Ինչպես հայտնի է, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե իրենք բացահայտել են 350 հոգու, որոնց անունով բոլորովին այլ մարդիկ բիզնես են բացել եւ տարիներ շարունակ հարկեր չեն վճարել: Եւ ահա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է. «ես ցավում եմ, որ ԱԱԾ-ն շտապում է հայտարարություններ անելու համար, եւ պետք է` ավելի ուշ այդ հայտարարություններն անեն։ Խնդրում եմ իրադարձությունների զարգացմանը հետեւեք, եւ կլինեն նոր հայտարարություններ, որովհետեւ դա, հայտարարության հետ կապված, իրականության հետ չի համապատասխանում»։ Իսկ հարցին, թե ԱԱԾ պետի ասածները սուտ են, Բաղդասարյանը նշել է. «Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի ասածին։
Ո՛չ, բերման ենթարկված մարդիկ կան, այո՛, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները եւ օրենսդրական դաշտի կարգավորումը։ Դրա մասին ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քանի դեռ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Վահրամ Բաղդասարյանի մտքի ծայրով անգամ չէր անցնի ԱԱԾ-ին մեղադրել «իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ» անելու մեջ: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Վ.Բաղդասարյանը բաց տեքստով ակնարկում է, որ առնվազն տեղեկություններ ունի բերման ենթարկված անձանց ու նրանց գործերի մասին: Ըստ այդմ` նա տեղեկություններ ունի եւ գիտի այս ամենի նախապատմությունը, որ ամեն ինչ եղել է նախորդ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Ասել է թե, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անուղղակի ցուցմունքներ է տվել ՀՀԿ իշխանության դեմ` հասկացնելով, որ բացահայտված անձինք առանց իշխանության թույլտվության չէին գնա նման քայլերի: Իսկապես, գնալով ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am