Ոստիկանության Էրեբունու բաժինը նոր պետ ունի
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, պաշտոնից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, գնդապետ Ռուբեն Ներսիսյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Էրեբունու բաժնի նոր պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը։
