Իսրայելն ինքն իրեն կվնասի, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի ԱԳՆ
Եթե Իսրայելի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինքն իրեն կվնասի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը, հայտնում է Հյուրիյեթը: «Իսրայելի այդ փորձն անհարգալից վերաբերմունք է օսմանայան կրոնական ու էթնիկ խմբերի ներկայացուցիչների հանդեպ, որոնք մահացել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ», - նշել է Աքսոյը:
