Դա կապելու է Հայաստանի արտաքին առեւտրով զբաղվողների ձեռքն ու ոտքը. Երջանիկ Աբգարյան

ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ զգայուն ոչինչ չի փոխվում: Սա, մեղմ ասած, վատ է: Բայց կա նաեւ վատթարը: Շարունակվում է ԱՊՀ շրջանակներում ՀՀ-ի կողմից ստորագրված փաստաթղթերի չհրապարակումը մեր տեղեկատվական մարմինների կողմից: Ես այդպես էլ չգտա Սոչիում ստորագրված փաստաթղթերի ՀՀ-ում տպագրված ամբողջական եւ նույնիսկ մասնակի տեքստերը: Բացարձակ լռություն է նաեւ Աստանայում ՀԱՊԿ-ի ընդունած վերջին փաստաթղթերի պարագայում: Ռուսական մամուլի կցկտուր հաղորդումներից եւս դժվար է հասկանալ այդ փաստաթղթերի ամբողջական էությունը: ՌԴ մամուլի ընդհանրական որոշ արձագանքերից մեկում, այնուամենանիվ, մի հաղորդագրություն կարդացի Սոչիում ստորագրված փաստաթղթերից մեկի վերաբերյալ, որն ինձ զարմացրեց: Այդ փաստաթուղթը կոչվում է <Համաձայնագիր Միության (ԵԱՏՄ-Ե.Ա.) երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերի (կնքման-Ե. Ա.) եւ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ գործելու... կարգի մասին>: Այդ կարգը վերաբերվում է ԵԱՏՄ երկրների կողմից օտար երկրների հետ առեւտրական պայմանագրերի կնքմանը, դրանց դադարեցմանը եւ չեղարկմանը: Դա սահմանում է, որ որեւէ օտար երկրի հետ առեւտրական պայմանագիր կնքելու նախագիծը նախապես քննարկման է դրվում ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ ուսումնասիրման խմբում, իսկ որոշումը կայացնում է միայն Եւրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը: Հիմա փորձենք հասականալ. ՀՀ արտաքին առեւտրի տարեկան 75 տոկոսը այդ օտար երկրների հետ է եւ 25 տոկոսը՝ հիմնականում Ռուսաստանի եւ չնչինագույնը (մոտ 50մլն դոլլար) ԵԱՏՄ մյուս երկրների հետ: Վերոհիշյալ համաձայնագրի գործողության մեջ մտնելու պարագայում դա կապելու է Հայաստանի արտաքին առեւտրով զբաղվողների ձեռքն ու ոտքը այլ երկրներից ապրանք ներմուծելու եւ արտահանելու դեպքերում: Սրա քաղաքական գնահատականի բացահատորեն բացասական լինելն այնհայտ է: Իսկ տնտեսակա՞նը: Խոսեք հայ տնտեսագետներ: Նոր իշխանավոր մասնագետները մեկ է, ծպտուն չեն հանի, ինչպես անցյալում էր: Այս մասին գրել է Երջանիկ Աբգարյանը

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am