« Բնապահպանության նորանշանակ նախարարի համար հանքարդյունաբերությունը բիզնես է». Սիլվա Ադամյան (բնապահպան) (video)
« Ի տարբերություն նախորդ նախարարի, Բնապահպանության նոր նախարարը իր ոլորտի հարցերում բավականին կրթված է»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք արտահայտեց բնապահպան Սիլվա Ադամյանը: Սակայն Սիլվա Ադամյանի խոսքով՝ բնապահպանության նոր նախարարի հայացքները հանքարդյունաբերության հարցերում կապված են ավելի շատ բիզնեսի հետ. «Մենք տարբեր հարթակներում, նախքան Էրիկ Գրիգորյանի նախարար լինելը այս հարցի շուրջ բանավիճել ենք նրա հետ: Ես հուսով եմ, որ նա կվերանայի իր հայացքները կապված հանքարդյունաբերության ոլորտի հետ»: Բնապահպան Կարինե Փանոսյանն էլ ավելացրեց, որ դեռ նախորդ նախարարությունների օրոք իրենք անընդհատ «բզում էին» նախարարներին, որպեսզի հանքարդյունաբերության հարցում ուշադիր լինեն: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
