« Հայաստանում սպասվում են գայլերի հարձակումներ». Սիլվա Ադամյան (բնապահպան) (video)
«Մենք գիշատիչների հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք: Մասնավորապես ՝ Հայաստանում սպասվում են գայլերի հարձակումներ գյուղերի, արվարձանների վրա»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Բնապահպանի խոսքով՝ պատճառն էգ գայլերի հղիությունն է այս ամիսներին. «Գայլերը սկսում են բազմանալ ապրիլին, էգն այս պահին հղի է: Արուն հատուկ վերաբերմունք է ունենում հղի էգ գայլի նկատմամբ, և մենք գիտենք նաև, որ գայլերը մոնոգամ են, ընկերուհին իրենց համար ընդմիշտ է: Այդ վերաբերմունքը դրսևորվում է որսի ձևով: Էգը պետք է լավ սնվի, կուշտ լինի, որովհետև հղի է: Չհայթայթելով կեր՝ գայլերը գնում են դեպի գյուղեր, արվարձաններ, որտեղ մարդիկ են ապրում»,- ասաց բնապահպանը»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
