Ադրբեջանի տարածք ներթափանցելու փորձի ժամանակ 5 մարդ է սպանվել
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, երեկ` վաղ առավոտյան, Իրանից Ադրբեջանի տարածք ներթափանցելու փորձի ժամանակ 5 մարդ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Դաշքենդ Յարդըմլին գյուղի մերձակայքում: Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնի՝ նրանք հրաժարվել են կատարել «կանգնել» հրամանը և անտեսելով նախնազգուշական կրակոցը, զինված հակազդեցություն են ցուցաբերել: Սահմանապահները ստիպված են եղել պատասխան կրակ բացել, ինչի արդյունքում 5 մարդ է սպանվել, ևս երկուսը ձերբակալվել են:
