Նախկին իշխանություններն իրենք էին ասում, որ «հարևանները կլսեն».Մարուքյանը՝Արթուր Աղաբեկյանին
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը և Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանի բացասական արձագանքին,հայտարարեց.«Ես Զինված ուժերում ծառայել եմ, բայց զինվորական մասնագիտություն չունեմ: Ես ինձ զինվորական մասնագիտության գիտակ չեմ համարում: Միայն լավն եմ իմացել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետի մասին: Եթե պարոն Աղաբեկյանն ինչ-որ մտահոգություններ ունի, կարող է այլ խողովակներով փոխանցել վարչապետին, ոչ թե հրապարակային:Նախկին իշխանություններն իրենք էին ասում, որ «հարևանները կլսեն»:Ես կարծում եմ՝ հրապարակային սխալ է նորանշանակ ԶՈՒ ԳՇ պետի մասին արտահայտվել: Փաշինյանն այս նշանակումը կատարելիս բազմաթիվ կոնսուլտացիաներ է ունեցել և, եթե հանգել է այս նշանակմանը, բնականաբար, դրա մեջ կա տրամաբանություն»:
