Նելսոն Զուլոյան. աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին
«Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին` նախարարության նոր թիմի համար ճանապարհ հարթելու նպատակով։ Այսպես ավելի ճիշտ է։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին և նախարարության ողջ աշխատակազմին (առանց բացառությունների)՝ համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև պետական համակարգի և միջազգային կառույցների իմ բոլոր գործընկերներին` մարդկային ջերմ հարաբերությունների համար։ Հաջողություններ ու պատկերացումների իրականացում եմ մաղթում նոր թիմին՝ նախարար Թորոսյանի առաջնորդությամբ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան իր ջում գրել է Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը, հրապարակելով նաև այս լուսանկարը:
