Այնպես եք պաշտպանում այդ «երեխային» ասես անկյուն են կանգնեցնելու կամ ցուցափայտով ուժգին խփելու են մատիկներին
Այնպես եք պաշտպանում այդ «երեխային» ասես անկյուն են կանգնեցնելու կամ ցուցափայտով ուժգին խփելու են մատիկներին: Նա վունդերկինդ է, պրծա՞նք... Ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, մագիստրատուրան: Գիտական հոդվածների հեղինակ է: Հետո հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան» /որի անդամ չի եղել Օրուելը/: Հայերենն էլ հետը՝ տիրապետում է չորս լեզվի: Միջազգային կրթական տասնյակ ծրագրեր է իրականացրել: Դե հիմա ո՞նց հասցներ կարդալ ,,Անասնաֆերման,, կամ լսած լինել սփյուռքահայ փայլուն գրողներից մեկի՝ Լևոն Զավեն Սյուրմելյանի անունը /ի՞նչ իմանար, որ Սփյուռքն է համակարգելու/: Արևելագետ տղա է, իրեն պե՞տք էր իմանալ Անասնաֆերմայում փոխված պատվիրանը. ,,Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները,,։ Կարևորն այն է, որ հիմա ,,ավելի հավասար,, կառավարության անդամ է Չնայած Օրուելի գրքերը նաև իր սերնդի սեղանի գրքերն են եղել, բայց դե ինքը չի ցանկացել պայմանագիր կնքել մեծ բրիտանացու հետ: Հո չե՞նք տալու սպանենք Կիմա Եղիազարյանի գրառումը
