Լարումը մոտեցավ գագաթնակետին. «Դուք ո՞վ եք», Ռոհանին՝ Թրամփին

Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ աննախադեպ ճնշում գործադրել, այդ թվում` պատմության ընթացքում ամենակոշտ պատժամիջոցները սահմանել, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական կուրսը, նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնում ՝ Heritage ոչ-կառավարական հիմնադրամում: Պետքարտուղար Փոմփեոն շեշտել է՝ ամերիկյան պատժամիջոցները ողջ ծավալով սահմանվելու դեպքում Իրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսության գոյությունը պահպանելու համար։ «Նախ՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրենք իրանական ռեժիմի նկատմամբ։ Թեհրանում առաջնորդները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջության հարցում։ Պատժամիջոցները միայն կխստացվեն և կդառնան ավելի ցավոտ, եթե Իրանը չփոխի կուրսը», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կմեղմացնի պատժամիջոցները միայն այն պարագայում, եթե տեսանելի փոփոխություններ լինեն Իրանի որդեգրած քաղաքականության մեջ։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հաջորդում են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Իրանի և գերտերությունների միջև 2015թ. կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։ Թրամփի գնահատմամբ «խիստ անհաջող և ձախողված» այդ պայմանագիրը նախատեսում է հետզհետե չեղարկել Իրանի դեմ տնտեսական ցավոտ պատժամիջոցները, ինչի դիմաց Թեհրանը երկարաժամկետ ապագայում հրաժարվում է ուրանի հարստացման ծրագրից: Վեց գերտերությունները, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ՝ հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքը և ապա սառեցրել են Իսլամական Հանրապետության շուրջ 100 միլիարդ դոլարի գումարները արևմտյան բանկերում: Այս պայմանավորվածությունների ընդդիմախոսների, այդ թվում՝ Թրամփի հիմնական առարկությունը ուրանի հարստացման սահմանափակումների վերացմանն է վերաբերում: Ըստ փաստաթղթի, 10 տարի անց այդ սահմանափակումները կչեղարկվեն, իսկ փորձագետների հաշվարկներով արդեն 15 տարի անց Իրանը կրկին հնարավորություն կունենա լծվելու միջուկային զենքի ստեղծմանը: Հրաժարվելով «պատմական» անունը ստացած այդ համաձայնագրից՝ Վաշինգտոնը հայտարարել էր Թեհրանի հետ նոր համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, մինչ այդ, սակայն, առաջ քաշելով 12 պայման։ Ամերիկյան իշխանությունները մասնավորապես պահանջում են, որպեսզի Իրանը դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը և երբեք չզբաղվի պլուտոնիումի վերամշակմամբ, բացի այդ՝ Իրանը պետք է հրաժարվի բալիստիկ հրթիռների տարածումից և հետագա փորձարկումներից, ինչպես նաև նվազեցնի ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում։ Թեհրանի արձագանքը բավական կոշտ է: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Միացյալ Նահանգները չունի Թեհրանի փոխարեն որոշումներ կայացնելու արտոնություն: Ռոհանին այդ հայտարարությամբ պատասխանել է Իրանի նկատմամբ նոր կոշտ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի երեկվա հայտարարությանը: «Աշխարհն այսօր չի ընդունում այն, որ Միացյալ Նահանգները պետք է որոշումներ կայացնի աշխարհի համար, երկրներն իրենց անկախությունն ունեն», - ասել է Հասան Ռոհանին և հավելել. - «Դուք ո՞վ եք, որ աշխարհի և Իրանի փոխարեն վճիռներ կայացնեք»: Ռոհանին արձագանքել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերադարձել է նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի քաղաքականության դարաշրջան և հանդես է գալիս 2003-ին հնչեցրած նույն հայտարարություններով»: «Այդօրինակ հայտարարությունների ժամանակն անցել է, Իրանի ժողովուրդը հարյուրավոր նման հայտարարություններ է լսել և այլևս ուշադրություն չի դարձնում», - ասել է Ռոհանին: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս 2015թ. վեց գերտերությունների և Իրանի կնքած համաձայնագրից, քանի որ այդ փաստաթուղթն Իրանին ընձեռում է ատոմային ռումբի վրա աշխատանքը և աշխարհում ահաբեկիչներին սատարելու քաղաքականությունը շարունակելու հնարավորություն: Թրամփի վճիռը ողջունել էին Իսրայելը և արաբական մի շարք երկրներ, Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիությունը գերադասում են կատարել պայմանագրի դրույթները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am