Ծառուկյանը ձեռնոց է նետում Փաշինյանին

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը մնում է քաղաքական կյանքի օրակարգային խնդիրը: Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքագիտական հանրույթի հորդորներին հակառակ՝ ընտրությունների հարցը, ասել կուզի՝ նոր իշխանությունների լեգիտիմացման սահմանադրական ճանապարհը հանդիսացող արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ կոնսենսուս չի նկատվում: Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ հստակ չի պատասխանել այդ հարցին, անշուշտ, շեշտել է, որ դա իրենց համար ամենակարեւոր հարցն է, բայց երբ կանցկացվեն ընտրությունները,դրա մասին մոտավոր ժամկետ միայն Նիկոլ Փաշինյանն է նշել՝ այս տարի: Հանրապետականները շարունակում են մանեւրել այս հարցում՝ ասելով, թող գործընթացը սկսեն, իրենք իրենց առաջարկները կներկայացնեն: Հասկանալի է, որ նրանք դեմ են մոտ ժամկետներում ընտրություններ անցկացնել, որովհետեւ հեղափոխությունից հետո նրանք կարող են հավակնել ամենաշատը նվազագույն տոկոսներ: Նրանք հնարավորինս կձգեն հարցը: Գործող ընտրական օրենսգրքով ընտրությունների չի գնա նաեւ Նիկոլ Փաշինյանը, ռեյտինգային ընտրակարգի դեպքում իր հեղինակությունն անգամ մրցակցային չի լինի եւ ռեսուրսների տիրապետող ուժերը նրան դուրս կմղեն պայքարից: Բայց ժամանակը չի աշխատելու Փաշինյանի օգտին, հիասթափությունների մասին արդեն բարձրաձայնում են: Շահողը բոլոր պարագաներում լինելու Ծառուկյան դաշինքը, որտեղ հիմիկվանից չեն զսպում ուրախությունը ու բարձրաձայնում են հավակնությունների մասին: Այսօր ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների ցանկացած պահի՝ և վաղը, և աշնանը, և գարնանը: Ստեղծված ոչ ստանդարտ ու ադեկվատ քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը նրա կարծիքով՝ ի վերջո պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ՙԵրբ կլինեն, մենք բոլոր ժամանակներում պատրաստ ենք: Մենք գնալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ինչպես միշտ ունենալով ամենաբարձր նշաձողը՝ հավակնել ու ստանալ մեր հայրենակիցների ձայների բացարձակ մեծամասնությունը: Անգամ առանց ռեյտինգային ընտրակարգի մենք հավակնում ենք ստանալ բացարձակ մեծամասնությունը՚ ՚, ասաց նա:Նրա կարծիքով, եթե քաղաքական ուժերի միջև լինի կոնսենսուս, հնարավոր է մինչև ԱԺ պաշտոնական արձակուրդի մեկնարկը, այն է՝ հուլիսի 15-ը ընդունել Ընտրական օրենսգիրքը: Ամառվա ընթացքում կարող է օրենսգիրքը գնալ Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության: Իսկ աշնան վերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ծառուկյանի թիմում վերջին օրերին չեն թաքցնում, որ այս կառավարությունն իրենց համար ժամանակավոր է եւ իրենք ամեն ինչ անելու են իշխանությանն ամբողջովին տիրանալու համար: Երեկ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարությունների ժամին նույնիսկ քննադատեց կառավարությանը՝ հորդորելով համաներել գյուղացիական վարկերը եւ միջոցներ ձեռնարկել մարզային բնակչության խնդիրները լուծելու համար: Վերջում հիշեցրեց իրենց ծրագրային 15 կետերը, մեսիջ հղելով, որ եթե իրենք լինեն իշխանության, բոլոր այդ հարցերը կլուծեն: Հստակ է, որ ընտրություններին Ծառուկյանի գլխավոր մրցակից դառնալու է համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը: Թե ինչպես են հակազդելու Ծառուկյանի դեմ նոր կառավարությունում, դեռ չեն բարձրաձայնում, երեւի այն ձեւերով, ինչ ընտրովի մարմինների դեպքում է… Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am