Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել

Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության սկզբունքով առաջնորդվելու և «վենդետաները» բացառելու տրամաբանության մեջ։ Նախ՝ գործով ենթադրյալ կասկածյալի մեղավորությունը հիմնավորող առկա ապացույցները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ կալանավորման որոշում կայացնելու համար։ Ըստ էության, առաջադրված մեղադրանքն ապացուցող և ոչ մի փաստ ներկայացված չէ։ Ավելին` առերեսման ընթացքում որպես վկա հանդես եկող քաղաքացին հայտնել է, որ չի ճանաչում Ա. Իսոյանին։ Իսկ սույն գործով որպես տուժող ճանաչված քաղաքացին հայտնել էր, թե իբր Ա. Իսոյանը մահակով հարվածներ է հասցրել իրեն։ Սակայն, երբ փաստաբանի պահանջով ուսումնասիրվել են համապատասխան վիճահարույց տեսանյութերը, ապացուցվել է ճիշտ հակառակը՝ սուտ մատնության փաստը։ Մեղադրող կողմն ընդունել է այս իրողությունը։ Երկրորդ՝ համոզիչ ապացույցների բացակայության պարագայում կալանավորման որոշման հապճեպությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Ավելին՝ նման գործելաոճը բնորոշ է հենց «վենդետայի սկզբունքով» առաջնորդվելու տրամաբանությանը։ Երրորդ՝ եթե իմ օգնականը, այնուհանդերձ, որևէ կերպ մասնակից է եղել տվյալ միջադեպին, միևնույն է նրան կալանավորելու որոշումը հակասում է նախադեպային իրավունքի դրույթներին։ Նմանատիպ զանցանքների պարագայում մինչ այս կալանավորում չի կիրառվել։ Այս ամենը հանրագումարի բերելով՝ արձանագրում ենք, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Իրավապահ մարմինները օրինակությունը ամրապնդելու փոխարեն բռնել են նոր իշխանություններին հաճոյանալու ակնհայտ գործելաոճ։ Սա իմ անվան հետ կապված հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է։ Ցավում եմ որ «Հանդուրժողականության մթնոլորտում, առանց վենդետաների Նոր Հայաստան կառուցելու» իշխանությունների հայտարարությունները իրականում հենց վենդետաների դրսևորում են ստանում։ Ես ուշի ուշով հետևելու եմ այս գործի ամբողջ ընթացքին՝ հետամուտ լինելով օրենքի այլ ոչ թե քաղաքական պատվերների իրականացմանը։ Իսկ համապատասխան մարմիններին մեկ անգամ ևս կոչ եմ անում դրսևորել անաչառություն և անկողմնակալություն։ Չգնա՛լ իշխանություններին ամեն գնով հաճոյանալու և «վենդետաների» ճանապարհով՝ զերծ մնալով շահարկումներից և կրքերը բորբոքելու սին փորձերից։ ԱԺ պատգամավոր, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am