ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի տեղակալը նշանակվեց ֆիննախի առաջին տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ Վարչապետը մեկ այլ հրամանով Արմեն Հայրապետյանին նշանակել է ֆինանսների նախարարի տեղակալ։ Ի դեպ, նշենք, որ Կարեն Բրուտյանը ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի տեղակալն էր:
