Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: ՀՀ Նախագահի նստավայրում մայիսի 25-ին կայացած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է 10 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար) նվիրաբերել հիմնադրամին:
«Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել: Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը, բարձր վերաբերմունքը, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերեմ Հայաստան համահայկական հիմնադրամին»,-ասել է Արմեն Սարգսյանը:
