Կոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Aysor.am-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2015թ-ի ապրիլի 2-ին։ Կարապետ Գուլոյանը, նշենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։
