Սերժիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ Սամվել Բաբայանի գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը կրկին հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի աջակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ից սկսած ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ Սամվել Բաբայանի գործով բողոքը: Սերժիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում: Նա նաև անդրադարձավ  «Ելք» խմբակցության երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի միջնորդությանը կապված Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու հետ: «Գործող դատավարության օրենսդրության շրջանակներում կարող եմ ասել, որ նման կարգի միջնորդությունները վճռաբեկ դատարանում քննության են առնվում բողոքների հետ մեկտեղ: Այսինքն` նույն օրը մենք Սամվել Բաբայանի պաշտպանի բերած բողոքի  կապակցությամբ կկայացնենք համապատասխան որոշում միաժամանակ կանդրադառնանք խափանման միջոցի հարցին»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ պալատը գործը  ձգձգելու որևէ միտում:Նրա խոսքով` որոշում կայացնելու ժամկետը կախված է օբյեկտիվ հանգամանքներից` գործի բարդությունից, ծավալուն վճռաբեկ բողոքներից և բողոքներում բերված բազմաթիվ իրավական խնդիրներից: «Պալատը իր ողջ ներուժով ամեն ինչ անում է, որպեսզի ողջամիտ ժամկետում հանգի համապատասխան որոշմանը»,- նշեց Ավետիսյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խոսքով` վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, թե իբր ստորադաս դատարանի դատավորները հաճախ որոշումներ են կայացնում վճռաբեկ դատարանի ցուցումով: Նրա խոսքով` նման բան գոյություն չունի: «Այս կապակցությամբ ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերջին տարիներին այդպիսի բան գոյություն չունի, որ Քրեական պալատը  ուղղորդի ստորադաս դատավորներին այս կամ այն գործով որոշում կայացնելու համար: Այո, տարիներ առաջ այդպիսի խնդիր եղել է, որ առանձին դատավորներ, դատարանների նախագահներ իրենց կարծիքը հիմնավորելու համար ցանկացել են, որպեսզի նաև Վճռաբեկ դատարանը տեսակետ հայտնի, բայց այդ պրակտիկան քրեական արդարադատության ոլորտում գոյություն չունի: Կարող եմ հստակ և պատասխանատու ասել, որ քրեական գործերով դատական ակտերը մեր դատարանները կայացնում են ինքնուրույն, իրենց ներքին համոզմունքից ելնելով, ինչը պահանջում է Սահմանադրությունը և օրենսդրությունը»,- ընդգծեց Ավետիսյանը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am